Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԻԱՆՈՒՄ Է «ENGAGEARMENIA2024» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ` ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ

Ամերիաբանկը մասնակցելու է «EngageArmenia2024» համաժողովին, որը կայանալու է 2024թ. նոյեմբերի 23-ին Դուբայում։ Համաժողովը Սփյուռքի մեր հայրենակիցների համար նախատեսված առաջարկների դինամիկ հարթակ է, ելույթների պանելային քննարկումների և նոր կապերի հաստատման հնարավորություններով։

Համաժողովի հիմնական թեմաներն են կամավորությունը և ուսնակությունը, կրթությունն ու առողջապահությունը, հայրենադարձությունն ու կարիերայի հնարավորությունները, բիզնեսը, ներդրումներն ու արտահանման խթանումը, մենթորությունն ու սոցիալական նախաձեռնություններին աջակցությունը։

Միջոցառման ընթացքում Ամերիաբանկը կներկայացնի իր «Քո տունը Հայաստանում» առաջարկը, որը սփյուռքահայերի կողմից հայրենիքում անշարժ գույք ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է: Ամերիաբանկի առաջարկը ներառում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ֆինանսավորման ճկուն տարբերակներ՝ բնակարան կամ առանձնատուն գնելու համար: Բանկի ներկայացուցիչները տեղում այցելուներին կտրամադրեն անհրաժեշտ անհատականցված խորհրդատվություն՝ հաշվի առնելով հետաքրքված հայրենակիցների կարիքները, նախասիրություններն ու եկամտի աղբյուրները:

«EngageArmenia2024» համաժողովի համակազմակերպիչներն են «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Ամերիաբանկը և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը` ԱՄԷ հայ համայնքի հետ համատեղ։

Տեղ ամրագրել հնարավոր է այս հղումով։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար հնարավոր է կապ հաստատել promotion@repatarmenia.org էլեկտրոնային հասցեի միջոցով:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ․ 2 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2024-10-09 13:58

      Ամերիաբանկը ներկայացնում է նոր առաջարկ․ բոլոր հաճախորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 24-ն օնլայն կբացեն բրոքերային հաշիվ MyInvest-ով, կմասնակցեն 1 հատ 1,000,000 և 2 հատ 500,000 ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային պորտֆելների խաղարկությանը։  

    • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿԸ MASTERCARD ՆՈՐ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ. 1% ՔԵՇԲԵՔ ԵՎ ՄԵԾԱՔԱՆԱԿ ՆՎԵՐՆԵՐ
      2024-10-03 08:52

      Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ: Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և կատարելով վճարումներ միջազգային օնլայն հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ։ Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին:

    • EUROMONEY-Ն ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ
      2024-07-25 18:30

      Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։

    • ՎԶԵԲ-Ն ՈՒ ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՅՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ
      2024-07-22 18:55

      Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։