Սուրեն Սարգսյան․ Թրամփը կարող է ճնշում կիրառել Իրանի նկատմամբ, այդ թվում՝ մեր նկատմամբ, ինչը ամենավատ սցենարն է
Դոնալդ Թրամփի վարչակազմի համար ուկրաինական և իրանական ուղղությունը կարևոր են լինելու, և անհայտ է, որ կարևոր են լինելու նաև մեզ համար, որովհետև մեզ վրա անուղղակիորեն ազդեցություն ունենալու է։ Այս մասին «Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական հակամարտության ազդեցությունը ՀՀ անվտանգության վրա» քննարկմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Ամենավատ սցենարը կարող է լինել այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում տեղի չունենա, մյուս կողմից ուժեղ ճնշում սկսեն կիրառել Իրանի նկատմամբ, այդ թվում՝ մեր նկատմամբ։ Ենթադրենք, ասեն՝ գիտեք, պետք է Իրանի հետ առևտրաշրջանառությունը կրճատեք, սա կարող է մեր տնտեսության համար կործանարար լինել, սա ամենավատ սցենարն է։ Այս ամենավատ սցենարից մի քիչ լավ սցենարը կլինի այն, որ Թրամփը սկսի Իրանի և Իսրայելի հետ ընդհանուր եզրեր գտնել, ինչը քիչ հավանական է։ Այս սցենարը կարող է գոյություն ունենալ հաշվի առնելով իր՝ խաղաղություն բերելու խոստումները։ Ի դեպ, ինքը նաև այս առումով մրցակցության մեջ է Օբամայի հետ, որովհետև անհատականությունն իր համար շատ կարևոր է, ուզում է նաև Նոբելյան մրցանակի արժանանալ, ինչպես Օբաման է արժանացել»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով հայ–ադրբեջանական հարաբերություններին, որոնց միջնորդը ԱՄՆ–ն է, Սուրեն Սարգսյանն ասաց. «Վերջերս Բայդենը նամակ էր ուղարկել երկու առաջնորդներին, կոչ անելով մինչև տարեվերջ ստորագրել համաձայնագիրը։ Ադրբեջանը դեռևս չի պատասխանել։ Ինչո՞ւ էր Բայդենն ուզում, որ հիմա ստորագրեին, որպեսի դափնիներն իրեն վերցներ։ Թրամփը չի ասելու՝ եկեք, ստորագրեք, շնորհակալություն հայտնենք Բայդենին, նա փորձելու է պրոցեսը ձգձգել այնքան մինչև ինքն ունենա իր ներդրումը բանակցային պրոցեսում, որ դափնիները վերցնի իր վրա»։
Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի գալու պարագայում սցենարները շատ են, հաշվի առնելով նաև այն, որ Թրամփի նման գործիչն ինքնին անկախատեսելի է. «Կարծում եմ՝ երբ նա սկսի ավելի ակտիվ խոսել իր արտաքին քաղաքական պատկերացումների մասին, մենք էլ որոշ պատկերացումներ կկազմենք, թե ինչ է տեղի ունենալու աշխարհի և Հարավային Կովկասի հետ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.