Последние новости

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԵՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԻ

Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Վովաևիչը դյուրըմբռնելի բացատրեց, թե ինչու է սափրվել։ Պարզվում է՝ դրա համար կոնկրետ պատճառ կա։ Մինչ այդ պահը, ինդպես պարզվում է, 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն տալու շատ հարցեր է ունեցել։ Եվ երբ պառկել է քնելու, մտածել է այդ հարցերի շուրջ։ Ինքն իրեն տվել այդ անթիվ հարցերը, մտածել դրանց մասին, փնտրել պատասխանները: Մինչև որ քնել է:

Բայց ահա վերջապես եկավ այդ օրը։ Հարցեր այլևս չեն մնացել: Հիմա վարչապետը հանգիստ է քնում, և հենց ի նշանավորումն հարցերից զերծ այդ քնի՝ սափրվել է։ Ուրախացի՛ր, հայ ժողովուրդ:

Ի՞նչ է նշանակում, երբ մարդը հարցեր ունի ինքն իրեն տալու: Դա այն հարցի պատասխանների որոնումն է, թե ճի՞շտ է վարվել արդյոք ինքը այս կամ այն իրավիճակում: Պետք է ենթադրել, որ հիմա վարչապետը վստահ է. ամեն ինչ ճիշտ է արել, իսկ այն, ինչ կատարվեց, պետք է կատարվեր

ԱՅՍԻՆՔՆ ՃԻՇՏ ԷՐ ԱՆՈՒՄ, ԵՐԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԷՐ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Եվ նրանք, ովքեր հավաքվել էին հրապարակում, հավատում էին իրեն ու գնում իր հետևից, ինչպես որ Հայաստանում էին հավատում նրանք, ովքեր տվել էին իրենց ձայները: Իսկ դա նրա համար գլխավորն էր։

Այսինքն՝ ճիշտ էր անում, երբ վերընտրվելու համար 2021-ի ընտրություններից առաջ խոսում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին։ Եվ մարդիկ հավատում էին նրան ու իրենց ձայնը տալիս նրա կուսակցությանը:

Իսկ հետո, երբ կրկին իշխանության եկավ, ասաց՝ Արցախը Ադրբեջան է։ Դրանով իսկ դավաճանելով Ստեփանակերտի հրապարակում իրեն հավատացողներին։ Դավաճանելով 2021-ի հունիսին Հայաստանում իր օգտին քվեարկողների սպասելիքներին։ Դավաճանելով, ի վերջո, ինքն իրեն: Հանուն ինչի՞: Իշխանությունը պահպանելու։

Հիմա հանգիստ քնում է, ասում՝ հայրենիքը այն պետությունն է, որտեղ ապրում եք, անկախ նրանից, թե որտեղ եք ծնվել՝ Ստեփանակերտում, թե Հադրութում։ Առանց աչք թարթելու հայտարարում է, թե «Արևմտյան Հայաստան» ասելով՝ խոցում ենք թուրքերի քնքուշ հոգին, որոնց նախնիները կազմակերպել են աշխարհի կողմից ճանաչված Ցեղասպանությունը

Ինչ-որ բանի շուրջ կատակում է եղբայր Ալիևի հետ, քծնանքով ժպտում մյուս եղբորը՝ Էրդողանին, փոխարենը ընտրողին հաճոյանալու համար աշխատասենյակում նստած կրճատում է ծառայողական մեքենաների ցուցակները և ձեռքի հետ էլ որոշում, թե պատգամավորներից ով պիտի հիմա վայր դնի մանդատը, իսկ ով կարող է մի քիչ էլ նստել, ով պիտի ղեկավարի դատական համակարգը, իսկ ում է պետք հանգստի ուղարկել

Լուծում է հարցեր, որոնք լուծելն օրենքով արգելված է իրեն, քանի որ դատական իշխանությունը մեզ մոտ տարանջատված է գործադիրից։ Բայց դա այնպես, ձևական բան է, քանզի թե ով պիտի ղեկավարի դատական իշխանությունը, իսկ ով՝ ոչ, իրականում մեզանում վճռում է այն մարդը, որն իրեն տալու ոչ մի հարց այլևս չունի. հապա փորձիր հակառակվել։

ԻՇԽՈՂ ԹԻՄԻՑ ԱՅՆ Ո՞Վ ԷՐ ԱՍՈՒՄ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է։ Արարատ Միրզոյա՞նը։ Բաստիոնը շատ խարխուլ գտնվեց, կարելի է ասել՝ ավերակ։ Քանի որ Փաշինյանի վերջին հարցազրույցը լավ ձեռնարկ է բոլոր ժամանակների և ժողովուրդների բռնապետների համար. ինչպես արդարացնել սեփական ձախողումներն ու հակաիրավական գործողությունները և վախի մեջ պահել թիմին։ Մեր վարչապետը կարող է գիրք գրել այդ թեմայով, Կարնեգին կնախանձի կյանքի փորձով հաստատված նրա խորհուրդներին։

Փաշինյանն ասում է, թե այն ամենը, ինչ անում է. սկսած Ալիևին իր անվերջանալի զիջումներից, վերջացրած բռնապետական վարքուբարքով ու ամոթալի խրատախոսություններով, նրա համար է, որ թույլ չտա հայկական պետականության կորուստը

Իրականում հայկական պետականության կորստի վտանգ իսկապես կա, բայց դա ի հայտ եկավ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Իսկ երբ այսօր Փաշինյանը խոսում է պետության շահերի մասին, պետք է հասկանալ, որ պետություն ասելով՝ նկատի ունի սեփական անձը։ Եվ այդ դեպքում նա իրավացի է, քանզի անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի չկորցնի իշխանությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОПРОС ПОДТВЕРДИЛ УРОКИ ГЮМРИ
    2025-05-07 14:03

    О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.

  • «ОБУЧЕНИЕ» ПО НИКОЛУ
    2025-05-06 09:53

    Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».

  • ЗА КУЛИСАМИ ВОЙНЫ
    2025-05-06 09:34

    Мирный процесс по Украине идет по принципу «Шаг вперед - шаг назад». С одной стороны, сообщения о согласии Киева на замораживание конфликта и запуск 30-дневного перемирия при условии фактического, но не юридического признания Киевом контроля России над занятыми территориями. При этом США готовы признать Крым частью России де-юре, а другие территории - де-факто.

  • ЭТО СЛАДКОЕ СЛОВО «ИМПИЧМЕНТ»
    2025-05-05 09:07

    В последнее время очень актуализировалась тема импичмента, которую активно продвигают определенные общественно-политические круги. Но проблема в том, что сегодня эта тема не столько консолидирует оппозицию, сколько вносит раскол в ее ряды, и так не Бог весть как сплоченные. В чем суть противоречий?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ