Խաչատրյան․ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները խնդրել, որ ԵԱՏՄ նիստը ՌԴ-ում լինի
Կարծում եմ, երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ՀՀ-ում անցկացվեր ԵԱՏՄ խորհրդի նիստը։ Առաջինը Հայաստանն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ ընդգծելով, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ պարտավորված էր։
«Հիշեցնեմ, որ երբ Վլադիմիր Պուտինը գնաց Մոնղոլիա՝ Մոնղոլիան մեծ ճնշումների տակ հայտնվեց, հավանաբար ՀՀ իշխանությունները չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել։ Բայց չեմ էլ բացառում, որ դրա նախաձեռնությունը հյուսիսից է եկել, այսինքն, ասել են՝ դուք դա նախաձեռնել եք, դուք էլ տակից դուրս եկեք, որովհետև ամռանը, երբ վարչապետերն էին հավաքվել ԵԱՏՄ նիստին՝ կայացավ»։
Նա հիշեցրեց, որ Հռոմի ստատուտը վավերացնելիս ՔՊ-ականները պնդում էին, որ դա անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի ռազմական հարցագործությունների համար կարողանան դատի տալ։ «Արդեն 1 տարի է անցել, ինչ ստատուտը վավերցվել է, բայց որևէ քայլ չկա, այսինքն, կրկին խաբել ու մոլորեցրել են ժողովրդին։ Ոչինչ էլ չշահեցինք, փոխարենը հեղինակության կա, որովհետև միակ երկիրն էս, որտեղ 2 անհամ ԵԱՏՄ նիստը չի կայանում, պարզ է , որ դա նշանակում է, որ վստահելի չես, իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից ու ՌԴ-ից երբեք այսքան մեծ չի եղել, սա էլ այս իշխանությունների ապրիկար իշխանության վարած քաղաքականության հետևանքն է։ Սրանք սպանել են հայկական արդյունաբերությունը»,-ասաց Խաչատրյանը։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".