Միխայիլ ԱՆԻՉԿԻՆ․ ՌՈՒՍԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՉԱՓԵՐԻ Է ՀԱՍԵԼ
Ռուսատյացության մակարդակը Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում աներևակայելի չափերի է հասել։ «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի իր ելույթում նման կարծիք է հայտնել ՌԴ Հանրային պալատի անդամ, Անվտանգության ոլորտում մասնավոր ձեռնարկությունների միության խորհրդի նախագահ Միխայիլ Անիչկինը։
Նա նշել է, որ ժամանակակից իրադարձությունները տագնապալի միտումներ են ցույց տալիս: Անիչկինը տվյալներ է ներկայացրել Ռուսաստանում և Հայաստանում հայերի թվի մասին՝ ընդգծելով սփյուռքի ազդեցությունը և առաջարկելով վերանայել Հայաստանում ընտրական համակարգը՝ ավելի հավասարակշռված ներկայացվածության համար։ Միխայիլ Անիչկինը հատուկ ուշադրություն է դարձրել վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսատյացության աճին։ «Հայաստանում ռուսատյացության մակարդակը հասել է աներևակայելի չափերի»,- նշել է նա՝ անդրադառնալով միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարների ելույթներին։
«Սկսած նրանից, որ սառեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հետո Հայաստանին ուրախությամբ ՆԱՏՕ-ի հարավային թև են ընկալում, այնուհետև ՆԱՏՕ-ի մասնագետների տեղակայումը, իսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առհասարակ ընդարձակ հայտարարություն է արել: Դժգոհելով, որ ներկայում Հայաստանի անվտանգության ծառայությունների և գործադիր մարմինների շատ աշխատակիցներ Ռուսաստանին համակրող մարդիկ են, և նա ՆԱՏՕ-ի երկրներին վստահեցրել է, որ իրենք կադրային ապարատը անպայման կզտեն»,- նշել է նա։
Անիչկինին հատկապես մտահոգել է հայկական դպրոցական դասագրքերի բովանդակությունը։ Նա ուշադրություն է հրավիրել ութերորդ դասարանի դասագրքի վրա, որտեղ կա «Արևելյան Հայաստանի բռնի միացում Ռուսաստանին» կոչվող գլուխը, որում Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը կոչվում է «Արևելյան Հայաստանի միացում»՝ հիշեցնելով, թե ՌԴ ԱԳՆ-ն ինչ հայտարարություն է արել այս հարցով Հայաստանում պատկերացումների վերաբերյալ։ «Հենց սա է մեխվում երիտասարդների գիտակցության մեջ, սա այն գիտելիքն է, որը սկսում է ներդրվել առօրյա կյանքում, այդպիսով քայլ առ քայլ ագրեսիվ միջավայր է ստեղծվում Ռուսաստանի նկատմամբ»,- նշել է նա։
Եզրափակելով՝ Անիչկինն ընդգծել է պատմական ճշմարտության պաշտպանությանն ուղղված ակտիվ և ագրեսիվ քարոզչության կարևորությունը։ «Մեր քարոզչությունը պետք է լինի ագրեսիվ, քանի որ մենք պաշտպանում ենք Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին միավորող մեր ազգային շահերը»,-նշել է նա։
Եզրափակելով իր ելույթը՝ նա մեջբերել է գեներալ Վասիլի Մարգելովին. «Կարևոր չէ, թե ինչպիսի աչքի ձև կամ մաշկի գույն ունենք, մեր թշնամիները միշտ բոլորին ռուս կհամարեն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 16:40
Самый эффективный способ отстранить премьера Никола Пашиняна от власти – внеочередные выборы, считают около 40% граждан Армении. Об этом свидетельствуют данные телефонного опроса, проведенного MPG/Gallup International Аssociation с 29 апреля по 2 мая в Армении, приняли участие 1101 респондентов.
-
2025-05-06 16:34
По итогам обсуждений с Центробанком коммерческие банки начали замораживать кредиты, оформленные мошенниками на имя граждан. Об этом на пресс-конференции во вторник заявил председатель ЦБ Мартин Галстян.
-
2025-05-06 16:29
Национальное Собрание Армении в ходе голосования 6 мая отклонило предложение парламентской оппозиции о создании временной парламентской Комиссии по этике для расследования поведения депутата от правящей партии «Гражданский договор», главы постоянной Комиссии НС по обороне и безопасности Андраника Кочаряна в отношении журналистки Рипсиме Джебеджян.
-
2025-05-06 16:17
Если бы организации и СМИ Армении, финансируемые USAID, вели такую же деятельность в самих Соединённых Штатах, они были бы обязаны зарегистрироваться как «агенты внешнего влияния» или оказались бы в тюрьме, считает доктор политологии Стэнфордского университета Артур Хачикян.