ՆԱՏՕ-Ն` Ի ԴԵՄՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ԿԱՍՊԻՑ ԾՈՎ. ԱՎԱՏԿՈՎԸ՝ ՀՀ-Ի ԴԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով, և Հայաստանի տարածքով միջանցք բացելու ճանապարհին Անկարան աշխարհաքաղաքական և գաղափարական էքսպանսիայի խնդիրներ է լուծում։ Ռուսաստանցի արևելագետ, թուրքագետ Վլադիմիր Ավատկովն այս տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ։
Այս համատեքստում Ավատկովն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին, որը նա բավականին ոչ ստանդարտ է համարում։
Փորձագետի խոսքով` Թուրքիան (Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտնի իրադարձություններից հետո. խմբ.) իրեն հաղթող է զգում և փորձում է քաղաքական ու տնտեսական շահավետ կապեր ձևավորել տարածաշրջանում, ձգտում է ձևափոխել Հարավային Կովկասը: Այդ տրամաբանության մեջ են Երևանի հետ հարաբերությունների ուղղությամբ արված նրա քայլերը։
«Թուրքիային միջանցքներ են պետք դեպի Կասպից և Կենտրոնական Ասիա, որպեսզի ավելի մոտենա Չինաստանին։ Իհարկե, դրանից բացի, այդ երկիրն ունի իր գաղափարախոսությունները՝ նեոօսմանիզմ, պանթուրքիզմ)։ Դա նույնպես պետք է հաշվի առնվի: Թուրքական պետությունը բավական գաղափարականացված է։ Թուրքիային պետք է, որ Հայաստանն իր և Ադրբեջանի միջև լինի միջանցիկ տարածք, և որ ինքը կարողանա անարգել տեղափոխել իր ապրանքները։ Իսկ եթե որևէ մեկը մոռացել է, ապա հիշեցնեմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ նա շարժվում է դեպի Կասպից ծով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն է շարժվում դեպի Կասպից ծով», - ասաց Ավատկովը։
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց արևելագետը, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների թյուրքական քաղաքակրթության պատմությունը շատ ավելի հին է, քան ժամանակակից Թուրքիան, որը, լինելով թյուրքական աշխարհի ծայրամաս, փորձում է պարտադրել հակառակը։
Սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու թուրքական պահանջը նախևառաջ աշխարհաքաղաքական գաղափար է համարում:
Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է Ադրբեջան դուրս գալ Վրաստանի, Իրանի տարածքներով, բայց նա ցանկանում է հենց Հայաստանի հարավով։ Հետևաբար խոսքը ոչ միայն և ոչ այնքան տրանսպորտային հաղորդակցությունների, որքան էքսպանսիայի մասին է։
Նշենք, որ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար արտատարածքային միջանցք տրամադրելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջները Անկարայի հիմնական նախապայմաններից են։
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ։ 2024 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը քննարկվել է նաև Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման հնարավորությունը: Բայց այդ բոլոր պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 16:40
Самый эффективный способ отстранить премьера Никола Пашиняна от власти – внеочередные выборы, считают около 40% граждан Армении. Об этом свидетельствуют данные телефонного опроса, проведенного MPG/Gallup International Аssociation с 29 апреля по 2 мая в Армении, приняли участие 1101 респондентов.
-
2025-05-06 16:34
По итогам обсуждений с Центробанком коммерческие банки начали замораживать кредиты, оформленные мошенниками на имя граждан. Об этом на пресс-конференции во вторник заявил председатель ЦБ Мартин Галстян.
-
2025-05-06 16:29
Национальное Собрание Армении в ходе голосования 6 мая отклонило предложение парламентской оппозиции о создании временной парламентской Комиссии по этике для расследования поведения депутата от правящей партии «Гражданский договор», главы постоянной Комиссии НС по обороне и безопасности Андраника Кочаряна в отношении журналистки Рипсиме Джебеджян.
-
2025-05-06 16:17
Если бы организации и СМИ Армении, финансируемые USAID, вели такую же деятельность в самих Соединённых Штатах, они были бы обязаны зарегистрироваться как «агенты внешнего влияния» или оказались бы в тюрьме, считает доктор политологии Стэнфордского университета Артур Хачикян.