ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ՞ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ՎՐԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչո՞ւ Վրաստանում ցուցարարներին կարելի է ամեն ինչ, իսկ Հայաստանում՝ ոչինչ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Վրացական ընդդիմությունը, որին բացահայտորեն աջակցում է Արևմուտքը (առաջին հերթին՝ պաշտոնական Վաշինգտոնը), շարունակում է փորձել ապակայունացնել իրավիճակը երկրում։
Բողոքի ցույցերը, թեև հիմնականում լոկալ բնույթի են, մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում շարունակվում են արդեն չորրորդ օրը։ Ցուցարարները բողոքում են իշխանությունների որոշման դեմ՝ մինչև 2028 թվականը հետաձգելու Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։ Վերջին տվյալներով՝ բերման ենթարկված ցուցարարների թիվն անցնում է 200-ից։
Ավելին, բողոքի ակցիաները տեղի են ունենում Արևմուտքի բացահայտ քաղաքական (ևգուցե ոչ միայն քաղաքական) աջակցության ֆոնին։ Այսպիսով, Էստոնիան, Լատվիան և Լիտվան առաջինն էին, որ պատժամիջոցներ կիրառեցին վրացական իշխանությունների դեմ՝ Թբիլիսիում անկարգությունները «բռնի ճնշելու» համար։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը նույնպես դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ (Իհարկե, կարելի է երկար վիճել, թե ինչպիսի «ռազմավարական գործընկերության» մասին կարելի է խոսել, եթե տասնամյակներ շարունակ Թբիլիսին Վաշինգտոնից չստագավ ազատ առևտրային ռեժիմ, ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ, ուղիղ չվերթներ, առանց վիզաների ռեժիմ, բայց սա թողնենք այս օրերին փողոց դուրս եկող վրացիներին)։
Այս իրավիճակում մեզ հետաքրքրում է հարցի հետևյալ ասպեկտը՝ ինչո՞ւ Վրաստանում ցուցարարներին կարելի է ամեն ինչ, ու դա չեն թաքցնում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Եվրամիության առանձին երկրների իշխանությունները, Հայաստանում՝ ոչինչ: Ավելին, ոչ միայն ընդդիմությանը թույլ չեն տալիս որևէ բան անել, այլ նաև ԱՄՆ դեսպանն այս կամ այն օրվա քաղաքական լարվածության պահին ակնհայտ կողմնակալություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության իշխանությանը աջակցելու հարցում։
Մայիս-հունիսյան իրադարձությունների ժամանակ, երբ Բագրատ Սրբազանը ակցիաներ էր անցկացնում (ինչպես ՆԳՆ-ի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի մոտ), լարված օրերին ԱՄՆ դեսպանը հայտնվում էր «լարվածության կետերի» մոտ։ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ գործողությունների օրերին Քրիստինա Քուինը «զարգացնում էր հայ-ադրբեջանական բարեկամությունը»։ Իրավիճակի վատթարացման օրերին նա հայտնվել էր նաև Ազգային ժողովում։
Տրամաբանական հարց է ծագում՝ տիկին Քուինը չի՞ ցանկանում այցելել Վրաստան և շնորհակալություն հայտնել Վրաստանի ոստիկանությանը ծառայության համար։ Թե՞ նրանք ոստիկաններ չեն, ինչպես Հայաստանում, իսկ վրացի ցուցարարները նույնքան սրբեր են, որքան Հնդկաստանում կովերը, և նրանց չի կարելի ցրել, նույնիսկ երբ ոստիկանների ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» են թռչում
Եվ եթե Քրիստինա Քուինի հետ կապված իրավիճակում կարելի է տրամաբանական բացատրություն գտնել երկակի ստանդարտների քաղաքականության վերաբերյալ՝ Վրաստանի իշխանությունները չեն համապատասխանում Վաշինգտոնի չափանիշներին, ՀՀ իշխանությունները համապատասխանում են, այստեղից էլ տարբեր վերաբերմունքը երկու հարևան երկրներում նույն իրադարձությունների նկատմամբ, ապա հայաստանյան մի շարք դերակատարների պահվածքը հարցեր է առաջացնում
Մինչ այժմ Հայաստանի քաղաքական դաշտում կան մի շարք դերակատարներ, որոնց հույսը դնում են «ԱՄՆ դեսպանատնից եկող դարբոի», կամ էլ ուղղակի հրահանգներ են ստանում դեսպանատնից։ Սա իր հերթին նշանակում է, որ նրանց գործունեության նպատակն ուղղված չէ Հայաստանի Հանրապետությունում համակարգային փոփոխություններ ապահովելուն։ Նրանք չեն ցանկանում երկիրը դուրս բերել արտաքին կառավարումից, այլ պարզապես ցանկանում են դառնալ «Քրիստինա Քուինի համար նոր Փաշինյան»։
Մտածե՛ք այդ մասին…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 16:40
Самый эффективный способ отстранить премьера Никола Пашиняна от власти – внеочередные выборы, считают около 40% граждан Армении. Об этом свидетельствуют данные телефонного опроса, проведенного MPG/Gallup International Аssociation с 29 апреля по 2 мая в Армении, приняли участие 1101 респондентов.
-
2025-05-06 16:34
По итогам обсуждений с Центробанком коммерческие банки начали замораживать кредиты, оформленные мошенниками на имя граждан. Об этом на пресс-конференции во вторник заявил председатель ЦБ Мартин Галстян.
-
2025-05-06 16:29
Национальное Собрание Армении в ходе голосования 6 мая отклонило предложение парламентской оппозиции о создании временной парламентской Комиссии по этике для расследования поведения депутата от правящей партии «Гражданский договор», главы постоянной Комиссии НС по обороне и безопасности Андраника Кочаряна в отношении журналистки Рипсиме Джебеджян.
-
2025-05-06 16:17
Если бы организации и СМИ Армении, финансируемые USAID, вели такую же деятельность в самих Соединённых Штатах, они были бы обязаны зарегистрироваться как «агенты внешнего влияния» или оказались бы в тюрьме, считает доктор политологии Стэнфордского университета Артур Хачикян.