Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ պատճառը գործադուլն է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 18 վարորդ աշխատանքից ազատվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին` վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնել ենն, որ ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
«Հասարակական տրանսպորտի վարորդների այսօր իրականացրած գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ ավտոբուսների վարորդները պահանջում են Երևանի քաղաքապետարանից, որպեսզի իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-05 15:34
Число погибших в результате разрушительного землетрясения в Мьянме возросло до 3354 человек, 4850 получили ранения и 220 пропали без вести, сообщает Reuters.
-
2025-04-05 15:32
Арман Овакимян, ранее возглавлявший медцентр "Сурб Григор Лусаворич", и Нарек Манукян, экс-директор Национального центра онкологии им. В.А. Фанарджяна, являются высококвалифицированными специалистами и достойно справлялись с поставленными перед ними задачами. Об этом в беседе с Sputnik Армения заявил директор медцентра "Измирлян" Армен Чарчян.
-
2025-04-05 15:30
Для освобождения наших заложников, удерживаемых в Баку, должна была вестись энергичная работа в сфере парламентской дипломатии. С таким заявлением выступила инициатива «Айакве».
-
2025-04-05 15:28
Министерство обороны Армении предупреждает о распространении подозрительных Telegram-каналов.