Երևանի քաղաքապետարանն արդեն 40 վարորդի է ազատել աշխատանքից
Երևանի քաղաքապետարանն արդեն 40 վարորդի է ազատել աշխատանքից։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը գործադուլ անող վարորդների հետ գտնվում է Ջրվեժում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսների վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել։ Մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտին, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Գործադուլ իրականացնելու պատճառով արդեն 18 վարորդ ազատվել են աշխատանքից։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործադուլ արած վարորդների գործը քննելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։
Այժմ վարորդների հետ հանդիպման են եկել ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Դիանա Քերոբյանը և Քրիստինե Վարդանյանը։
Նա նաև ընդգծեց, որ առավոտվանից միջինում հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսն ամեն դեպքում աշխատանքի է դուրս եկել։ Միևնույն ժամանակ չժխտեց, որ կա շարժակազմերի սակավություն, մարդկանց էլ անհարմարություն է պատճառվել։
Հիշեցնենք` ավտոբուսների վարորդները պահանջում են, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-05 15:34
Число погибших в результате разрушительного землетрясения в Мьянме возросло до 3354 человек, 4850 получили ранения и 220 пропали без вести, сообщает Reuters.
-
2025-04-05 15:32
Арман Овакимян, ранее возглавлявший медцентр "Сурб Григор Лусаворич", и Нарек Манукян, экс-директор Национального центра онкологии им. В.А. Фанарджяна, являются высококвалифицированными специалистами и достойно справлялись с поставленными перед ними задачами. Об этом в беседе с Sputnik Армения заявил директор медцентра "Измирлян" Армен Чарчян.
-
2025-04-05 15:30
Для освобождения наших заложников, удерживаемых в Баку, должна была вестись энергичная работа в сфере парламентской дипломатии. С таким заявлением выступила инициатива «Айакве».
-
2025-04-05 15:28
Министерство обороны Армении предупреждает о распространении подозрительных Telegram-каналов.