Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՂՐՈԻՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԱՅ ԱՅԴՊԵՍ Է ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ԸՆԿԱԼՈՒՄ
«Մի քանի ժամ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Աշխարհը, ցավոք սրտի, մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, դրանով է պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարություններն ու արտահայտությունները, աշխարհի շատ երկրներում մարդիկ իրար մեջ ասում են՝ «դե կորզելով խաբեությամբ մեր քաղաքացիների ձայներն ու վերընտրվելով՝ հայ ազգը, Հայաստանը համակերպվել է ցավալի պարտության հետ», իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն անգամ դա ասում են հրապարակային։
«Նույն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինյանին։ Այ, այդպես է աշխարհը մեզ ընկալում, այլ ոչ թե որևէ այլ տարբերակով», - ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ ինքն ազգ-նահատակի զավակ չէ. այլ հայ է, հայ, որն իրեն մի քանի անգամ գերազանացող հակառակորդին հաղթել է պատերազմի դաշտում, հետո հակառակորդի հետ խոսել է՝ «կամ կրակում ենք, կամ բանակցում, մենք երկուսին էլ համաձայն ենք սկզբունքով»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հատվածային է մեջբերել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այս ամբիոնից 2018 թ. ապրիլին արված ելույթը, ապա ասաց. «Մենք երբեք էլ Ադրբեջանի հետ չենք բանակցել, մենք բանակցել ենք միջազգային հանրության հետ, որովհետև բանակցություններն այդպես են վարվում։ Դուք սկսեցիք բանակցել Ադրբեջանի հետ, արդյունքում հանձնեցիք 4 գյուղ։ Տավուշի շրջանում արդեն իսկ Ադրբեջանը կառուցում է ամրություններ՝ ձեր հանձնած հատվածներում։
Խոսք գնաց Արցախի ճանաչման մասին։ Նախագահ Սարգսյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ասել էր՝ եթե պատերազմը տևի 7 օր, մենք կճանաչեք Արցախի անկախությունը և ժամանակին համանախագահների առաջ պայման էր դրել՝ եթե ինչպես 2008 թվականին ևս մեկ անգամ ՄԱԿ-ում ընդունվի որևէ մի կեղծ, սուտ, հակահայ բանաձև, ապա դա նույնպես կլինի պատճառ, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը»։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ Փաշինյանը օր-օրի փոքրացող Հայաստանի վարչապետ է ներկայանում և դա մեր բոլորի մեղքն ու ամոթն է. «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի ներկայանալ որպես Հայաստանի վարչապետ, ապա կշարունակի փոքրացնել մեր պետությունը և դա կլինի մեր բոլորիս մեղավորությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.