Ալեքսեյ ԼԵՈՆԿՈՎ․ ՀԱՊԿ-Ը ԴՌՆԵՐԸ ԲԱՑ Է ՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովն անդրադարձել է նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին Հայաստանը չի մասնակցել։
«Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ն առաջվա պես բաց է պահում դռներն ու պատուհանները Հայաստանի համար և պատրաստ է տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունը, եթե ինչ-որ բան լինի, որովհետև հիմա՝ Աստանայում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո, իսկ դա խոշոր խորհրդակցություն էր, և որի մեծ մասը տեղի է ունեցել փակ դռների հետևում, ՀԱՊԿ երկրները ստացել են Ռուսաստանի կողմից միջուկային հովանոցի հնարավորություն:
Ռուսաստանը վերջերս փոխեց իր միջուկային դոկտրինը, ինչը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել ոչ միայն իր, այլև իր դաշնակիցների ու գործընկերների շահերը։Այսպիսով, ՀԱՊԿ երկրներն իրենց ավելի ապահով զգալու հնարավորություն ունեն՝ կապված արտաքին սպառնալիքների աճի հետ։ Հայաստանն այս առումով, չնայած նման փոփոխություններին, գրեթե չի արձագանքում։ Ես նկատի ունեմ Հայաստանի ղեկավարությանը։
Նա գնում է այն նախատեսված ծրագրով, որով իրեն առաջնորդում են։ Այսինքն՝ ես չէի խոսի ինչ-որ ինքնուրույն և խելամիտ որոշումների մասին։ Հայաստանը գնում է այն սկզբունքով, որ գծագրել է իր ազգային ուղին, և դա դեպի հավաքական Արևմուտք, ՆԱՏՕ, ԵՄ և այլ տեղ շարժվելու ճանապարհն է։ Թեև ամբողջ օբյեկտիվ իրականությունը ցույց է տալիս, որ նման շեղումը հանգեցնում է պետական անկախության կորստի և մերձավոր հարևանների հետ զինված հակամարտությունների սանձազերծման»,- կարծում է Լեոնկովը։
Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ Հայաստանի նկատմամբ սրտացավությունը հիմնված է հայ ժողովրդի նկատմամբ եղբայրական վերաբերմունքի վրա, այլ ոչ թե Հայաստանի ներկայիս իշխանությունների։
«Ռուսաստանի այս բարեպաշտ տրամադրվածությունը հենց նրա համար է, որ այն ուժերը, որոնք հասկանում են այն ամենն, ինչ իրականում տեղի է ունենում Հայաստանում, այլ ոչ թե ֆանտազիաներում, որպեսզի նրանք ունենան որոշակի լույսի մի շող մութ թագավորությունում։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանն իր ողջ ազգային հպարտությամբ հանդերձ, որն արտահայտում է իրենց կառավարությունը, շատ ցավոտ է ընկալում, երբ Հայաստանը երկիր-զոհ են անվանում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
Ուստի դռները բաց են։ Այո, մենք, ինչպես ասում են, կարող ենք հանդուրժել որոշ վիրավորանքներ, ինչ-որ սուր խոսքեր, որոնք արտասանում են ներկայիս Հայաստանի առաջնորդները, բայց մենք նրանց մասին չենք մտածում, մենք մտածում ենք Հայաստանում, Երևանում և այլ բնակավայրերում ապրող մարդկանց մասին։
Եվ, իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնանում ենք ժողովրդի վրա։ Որովհետև վերջին ժամանակների պատմական պրակտիկան ցույց է տալիս, որ այն կառավարությունները, որոնք ամերիկամետ դիրքեր են գրավում, շատ դեպքերում չեն արտահայտում ժողովրդի կարծիքը։ Նրանք պարզապես մշակում են այն ծրագիրը, որը պետք է իշխանության բերելու համար»,- եզրափակել է փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 15:14
Блок "Наш город" в Совете старейшин Гюмри не может установить связь с бывшим соратником Кареном Бадаляном, который в конце апреля сложил мандат, покинул блок, а вскоре после этого заявил о желании восстановиться в статусе независимого депутата. Об этом журналистам сообщил лидер политического альянса Мартун Григорян.
-
2025-05-06 15:11
Россия даст адекватный ответ, если Киев продолжит попытки ударов по РФ в дни прекращения огня в честь празднования 80-летия Победы в Великой Отечественной войне, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-05-06 15:08
В секторе Газа в центрах распределения гуманитарной помощи и на рынках закончились запасы продовольствия. Об этом, ссылаясь на отчет Палестинского общества Красного Полумесяца (PRCS). Об этом сообщает панарабский телеканал Al Jazeera.
-
2025-05-06 15:04
При проведении парламентских выборов в ближайшее воскресенье 11,5% опрошенных свои голоса отдали бы за правящую в Армении партию «Гражданский договор». Об этом на встрече с журналистами 6 мая заявил глава представительства Gallup International Assosiation социолог Арам Навасардян.