Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՀՍՏԱԿ ԳԾՎԱԾ ՈՒ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԻ ՀԵՏ
Շատերին թվում է, թե այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սպոնտան ու հանպատրաստից գործողություններ են, և չունեն ենթատեքստ ու խորքային ասելիք, սակայն միանշանակ է, որ իրականում գործ ունենք հստակ գծված ու քայլ առ քայլ հաշվարկված սխեմատիկ կոմբինացիաների հետ, երբ յուրաքանյուր հաջորդ քայլը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Եթե կարճ՝ Փաշինյանը ոչինչ հենց այնպես չի անում՝ սկսած «ապապետականության», «իրական Հայաստանի» մասին թեզեր տիրաժավորելուց, վերջացրած հեծանիվ քշելը։ Որևէ մեկին չթվա, թե Նիկոլը չգիտի իր քայլի վտանգավորությունը, բնավ, սակայն նա, լինելով օտարածին, ավելի կոնկրետ՝ թուրքական մշակույթի կրող անհատ, ծառայում է պանթյուրքիստ տերերին՝ հստակ կատարելով իր առջև դրված առաջադրանքն ու հստակ մշակված ծրագիրը։
Իսկ ինչ է անում Նիկոլը։ Այս պարզ ու անմեղ հարցի տակ մի քանի շերտերով ու տարբեր ծխածածկույթներով թաղված օպրեացիաներ են՝ իրենց համապատասխան ենթաօպերացիաներով։ Առաջին հերթին պարզ է մի բան․ թե՛ Փաշինյանը, և թե՛ առավել ևս նրա վարչախումբը, փայլուն գիտեն, որ այն, ինչը նրանք ունեն այսօր, ինչ դիրիքի հասել են, իրենց կյանքի ամենավերին գրադացիան է, դրան հաջորդելու է տոտալ անկումը։ Օրինակ ՔՊ-ական լիքը պատգամավոր շատ հրաշալի հասկանում է, որ ՀՀ-ում պետական կարգի վերականգնումից հետո իրենք լինելու են ՝ ա) քրեակատարողական հիմնարկներում, բ) դառնալու են վտարանդի (սա հիմնականում վերաբերվում է «բարձր դասի» քպ-ականին) կամ ուղղակի լինելու են հարնության կողմից изгой-ներ։ Սրանք սցենարներ են, որոնք միֆերի դաշտից չեն, այլ դրանց հետագա ճակատագիրը։ Նրանք հասկանում են, որ ցանկացած պահի Փաշինյանն իրենց «զոհաբերելու» է, ինչպես արեց Հովիկ Աղազարյանին, ով հանդգնեց դուրս գալ «նիկոլական ռամկաներից»։
Ավելին, բոլորը հստակորեն գիտակցում են, որ ինչպես Հովիկի դեպքում ՀԺ-ով Փաշինյանը «փչացրեց» վերջինիս՝ հրապարակելով «պրիմիտիվ» ու բոլորին հայտնի «ճշմարտություններ» հրապարակելով ու ծաղր ու ծանակի ենթարկելով, նույնն անելու է, ասենք, Ալեքսանյան Վահագի կամ Լուլույի դեպքում։ Հենց այդ պատճառով է, որ այն դատարկաբանություններն ու հակապետական թեզերը, որոնք վերջին 1-1,5 տարիներին հնչեցնում է Նիկոլը, բոլորը ինքնամոռաց ծափահարում են և արագ-արագ կրկնում՝ փորձելով ամուր տեղավորվել նիկոլական տիրույթում։ ՔՊ-ականները գիտակցում են, որ, երբ ՀԺ այն տողերը, թե «նրանք, ով ինչ-ինչ հանգամանքերով «պոկվել են» խմբակցությունից ու թիմից, անփառունակ կարիերա են ունեցել», բացահայտ սպառնալիք են բոլորին և ամբողջովին տեղավորվում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ» հայտնի արտահայտության մեջ։
Ի դեպ՝ մի տենդենց եմ նկատել, բոլոր այն անձիք, ովքեր տարբեր պատճառներով դուրս են գալիս իշխանության համակարգից, միանգամից դառնում են «մոնստոր կոռուպցիոներ», որոնք կերել ու մսխել են «հերոս հարակտույի փողերը», և ՔՊ-ականները, բոլորը փայլուն հասկանում են, որ Փաշինյանի հանդեպ յուրաքանչյուր «ոտնձգության» դեպքում, իրենք համալրելու են այդ շարքերը։
Ոչ վաղ անցյալում, երբ 2018-ին Փաշինյանի կողմից իրականացվում էր հայտնի իրադարձությունները և դագաղներով «թաղում» էին ՀՀԿ-ին, շատերը հայտարարում էին, թե վերջ՝ «ՀՀԿ-ն մեռավ», սակայն ժամանակը ցույց տվեց լրիվ հակառակը։ Ժամանակին ՀՀ-ում գործող «քաղհասարակությունն» ու նիկոլանմանները Սերժ Սարգսյանին «բռնապետ» կամ «դիկտատոր» էին համարում, հայտարարում, թե ՀՀԿ-ն չունի սեփական կարծիք ու դիրքորոշում և ամեն ինչ կատարվում է Սարգսյանի ցանկությամբ։ 2018-ին հաջորդած իրադարձությունները փաստեցին հակառակը, որ ինչքան էլ կուսակցությունից շատերը «թռան», այդ ծանր շրջանում լքեցին խրամատը, կուսակցական տոմսերը պահեցին և այլն, կար մի կորիզ, ինստիտուցիոնալ մի համակարգ, որը ցույց տվեց իր կայունությունն ու համակարգային լինելը։ 2018-ից հետո՝ շատ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ-ն ապացուցեց, որ ունի հավատարիմ ու գաղափարական կազմ, ով անկախ ամեն ինչից հասկանում է իր քաղաքական առաքելությունը և առաջին հերթին պետության առաջ ունի պարտավորվածություն։
Ժողովրդավարությունն իր հիմնական դրոշակ դարձրած Նիկոլը դասական բռնապետ է՝ լիբերալ-ֆաշիզմի նեկայացուցիչ, երբ իրադարձությունները մեկնաբանում է զուտ իր քաղաքական ճաշակին համապատասխանեցնելով, ինչպես հայտնի «Անասնաֆերմա»-ում էր ասվում՝ «բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մնացածը»։
Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 10:59
«Почему Азербайджан хочет превратить SOCAR в «национальную компанию»? - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге ДАВТЯН.
-
2025-03-15 10:32
Хотелось бы дать утвердительные ответы на вопросы, можно ли ставить точку в истории многолетнего конфликта и вступает ли Кавказ в новую долгожданную эру мира, но даже сейчас остаются определенные сомнения в устойчивости всей мирной конструкции, написал в телеграм-канале экспертов Центра политических технологий им. Игоря Бунина Bunin & Co ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов, коснувшись возможного подписания мирного договора между Арменией и Азербайджаном. По его словам, помимо конституционных коллизий остаются неразрешенными проблема демаркации и делимитации границ и пресловутого «коридора» и для того, чтобы мир пришел в регион, нужны не только слова и документы… Публикацию полностью приводим ниже.
-
2025-03-13 10:42
Политические преследования в отношении оппозиции имели и имеют для ГД одну цель: сохранить свое губительное для нации правление и поставить его на службу интересам Азербайджана и Турции, и следующий сезон репрессивных шоу – для отвлечения внимания народа от всего этого, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян, добавив: беда в том, что Армения стоит перед угрозой новых тяжких вызовов… Публикацию полностью приводим ниже.
-
2025-03-13 09:51
Даже в этой ситуации у Армении есть исключительный ресурс в лице проживающих в Спюрке и работающих в различных структурах влиятельных армян, которые наверняка задействуют свои ресурсы для Армении, если увидят, что государство заинтересовано в усилиях по предотвращению довольно опасных процессов, однако сегодня Армения не применяет эти исключительные и важные рычаги, хотя Азербайджан становится все более агрессивным и опасным, написала в своем ТГ-канале эксперт по Азербайджану Татевик Айрапетян.