Հայաստանի պատմության ամենասարսափելի երկրաշարժից անցել է 36 տարի. 10 փաստ ողբերգության մասին
Հայաստանի պատմության ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 36 տարի: Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը դարձավ հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնաց անտուն:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է 10 փաստ, որոնք կապված են այդ ողբերգության հետ.
• Ոչ մի երեխա երկրաշարժից հետո չի մնացել մանկատանը` յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբացած երեխաներին:
• Սպիտակն ավերվել է 30 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի 40 տոկոսը:
• Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, 12-բալանոց սանդղակով գնահատվող ուժը կազմել է 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ:
• Երկրաշարժից առաջացած ալիքը պտտվել է ամբողջ երկրագնդով, ցնցումներ են գրանցվել Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում: Ավերիչ երկրաշարժից երկու օր առաջ գրանցվել են ցնցումներ: Տեղական իշխանությունները դրան որևէ նշանակություն չեն տվել, քանի որ, հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը, դա հազվադեպ երևույթ չէր:
• Հազարավոր հայեր, որոնց բարեկամներն ապրում էին ոչ միայն Սպիտակում, այլ նաև հարակից քաղաքներում, մեկնել են օգնության: Տեխնիկայի և գործիքների բացակայության պայմաններում մարդիկ փլատակները քանդում էին ձեռքով` աշխատելով օր ու գիշեր:
• 1988 թվականի ձմեռը Հայաստանում չափազանց սառն էր: Եվ նույնիսկ նրանք, ում հաջողվեց ողջ մնալ երկրաշարժից հետո, հայտնվեց կենաց և մահու շեմին` 35 աստիճան ցրտի հասնող սառնամանիքների պայմաններում:
• Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը` Հայաստանի համար» հիմնադրամ` պատմական հայրենիքի համար դրամահավաք կազմակերպելու նպատակով:
• Ամբողջ աշխարհը մի բռունցք դարձավ Հայաստանին օգնելու համար: Ողջ աշխարհից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին մարդասիրական օգնությամբ բեռնված օդանավեր:
• Հայաստանում կործանվեցին փրկարարներով և մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռներ, որոնք ժամանել էին երկրաշարժի առաջին օրերին:
• Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի պատռվածքի գոտում արտազատվել է 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ռումբին հավասար տասն ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա:
Նովոստի-Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:49
Власти Армении нападками на ААЦ пытаются отвлечь общество от серьезнейших проблем и важнейших вызовов, стоящих перед страной. Об этом заявил бывший омбудсмен РА Арман Татоян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.