Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՆԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է
Դամասկոսի անկումը Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նոր մարտահրավեր է, բայց ամենևին հուսահատության պատճառ չէ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ՝ բացվում են նաև հնարավորություններ»,- հավելել է իրանագետը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչախումբն «է՛լ ավելի ինքնավստահ և լկտի է գործելու»։
«Դամասկոսի անկումն է՛լ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից՝ թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։ Քրդերն ավելի ազատ գործելու հնարավորություն են ստանալու՝ նույն էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Այլ տիրույթներում չի բացառվում ամերիկա-թուրքական շահերի բախումը»,- ընդգծել է Ոսկանյանը։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։
ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ Ավելի ուշ Reuters-ը գրել էր, որ Ասադի ինքնաթիռն անհետացել է քարտեզից, և «մեծ հավանականություն կա, որ նա կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով»։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Մինչ երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելը՝ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայից հայերի անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին չկա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.