ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻ ՀԵՏ
ԱՄՆ-ում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, այժմ կոնգրեսական Նենսի Փելոսիի հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նրանք քննարկել են ԱՄՆ մանդատի ներքո Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքը: Ենթադրվում է՝ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»,- ասված է թերթի հրապարակման մեջ։
Թերթին նախարարությունից հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել։
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Գալյանին ճանաչել էր կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ։
Գալյանը դեկտեմբերի 7-12-ն ԱՄՆ-ում մասնակցում է Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ)։
Հոկտեմբերի 29-ին ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Գալյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 5-ին Գալյանը նշանակվել էր Արդարադատության նախարար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.