Վիկտոր Օրբան․ Զելենսկին մերժել է հրադադար հաստատելու առաջարկը
Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ ծննդին հրադադար հաստատելու և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև գերիների զանգվածային փոխանակում իրականացնելուառաջարկը, որը ներկայացրել է Հունգարիան։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Վերջին շաբաթվա ընթացքում Օրբանն իր խաղաղ նախաձեռնության շրջանակում հանդիպումներ է ունեցել Հռոմի պապի հետ Վատիկանում, և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում: Դեկտեմբերի 11-ին Օրբանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Եվրոպայում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարները:
«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր գործողություններ ձեռնարկեցինք հանուն խաղաղության։ Մենք առաջարկեցինք հրադադար հաստատել Սուրբ ծննդին և գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել։ Շատ տխուր է, որ․․․ Զելենսկին այսօր մերժեց և բացառեց դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- հայտարարել է Օրբանը սոցցանցում։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Օրբանը հանդիպումներ էր ունեցել Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հետ: Դրանից հետո Հունգարիայի վարչապետը ԵՄ առաջնորդներին էր փոխանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը, նրա խոսքով, հիմնված է իրավիճակի իրատեսական գնահատման և իրագործելի նպատակների վրա: Աշնանը Օրբանը հաստատել էր իր «խաղաղության առաքելությունը» շարունակելու մտադրությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 14:42
Азербайджан, скорее всего, предъявил Армении новые требования. Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявил 28 марта депутат от оппозиционного блока «Армения» Артур Хачатрян.
-
2025-03-28 14:40
Фракция «Свободная Родина – ОГА» Национального Собрания Республики Арцах выступила с заявлением:
-
2025-03-28 14:38
Следственный орган, добиваясь применения Антикоррупционным судом меры пресечения в виде административного надзора, пытается ограничить политические права членов и представителей избирательного штаба блока «Наш город». Об этом в беседе с журналистами у здания Антикоррупционного суда заявил 28 марта адвокат Арсен Бабаян.
-
2025-03-28 14:37
Президенты Турции и России Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин провели телефонные переговоры. Օб этом, как передает РИА Новости, сообщила канцелярия турецкого лидера.