Անդրեյ ԿՈՐՏՈՒՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ՉԱՓԱԶԱՆՑ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ ԱՅՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկա պայմաններում մենք չենք կարող ակներևաբար մերժել իրադարձությունների զարգացման որևէ տարբերակ, դրանց թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում, բայց ինձ թվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքը ամենահավանականներից չէ։ Դրա մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը։
«Նույն կերպ, շատ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որում Թուրքիան կարող է ներքաշվել նման հակամարտությունների մեջ և ջրից չոր դուրս գալ:
Նույնիսկ Սիրիայի պարագայում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է պահպանել այս պետության տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի ղեկավարությունը երբեք չի հրաժարվել Սիրիայի տարածքային ամբողջականության ճանաչումից։ Ըստ իս, նման դիրքորոշում է սպասվում Հայաստանի նկատմամբ։
Գուցե գոյություն ունեն քաղաքական խնդիրներ, գուցե կան տարաձայնություններ, կարող են լինել տարածքային վեճեր Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց անմիջական ռազմական ագրեսիայի իրավիճակ չեմ պատկերացնում։ Դա չափազանց թանկ կարժենա նրանց համար, ովքեր կարող էին դա սանձազերծել»,- նշել է փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.