Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ԳԵՐԱԿՏԻՎԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակնհայտ է, որ գործ ունենք հետախուզական տեխնիկաների հետ։ Alpha News-ի ուղիղ եթերում թուրքագետ Վարուժան Գեղամյանն այսպիսի բնորոշում է տվել Ռանչպարի առեղճվածային դեպքին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել «Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ։
«Վերջին շրջանում ՀՀ սահմանների երկայնքով թուրքական ԱԹՍ-ների գերակտիվացում է նկատվում։ Մենք վերջին մեկ տարվա ընթացքում տեսել ենք աննախադեպ աճ թուրքական ԱԹՍ-ների՝ ՀՀ արևմտյան սահմանի տարբեր գոտիներում։ Նման բան չէր եղել նախկինում։ Ակնհայտ է, որ գործ ունենք հետախուզական տեխնիկաների հետ, ինչ-որ բան են նկարահանում, ինչ-որ բան են ստուգում։ Սա, իհարկե, մտահոգության ավելի մեծ առիթ է։ Երբ սա համադրում ենք գոնե այս պահին մեզ հայտնի դիվերսիոն փորձի հետ, ապա սա մեզ համար զգոնության նշան է։
Եթե կրկնվեն այս դեպքերը, ինչ-որ պատահական մարդիկ սկսեն անցնել հայ-թուրքական սահմանը, այդ ժամանակ կարող ենք հստակ ասել՝ խոսք է գնում հայ-թուրքական սահմանի ստուգման հետ։ Չմոռանանք, որ Թուրքիայի Հանրապետությունը մի անգամ՝ 2022-ի հունիսին, նախարար Չավուշօղլուի բերանով հայտարարել էր՝ բանակցությունների փաթեթ են կազմում, նաև Հայաստան-Թուրքիա սահմանի վերասահմանազատման հարց են քննարկում։ Չեմ բացառում, որ իրականում ընթանում են որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ»,- նկատել է Վարուժան Գեղամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.