Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՏԱՆԴԵՄԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական և կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ։ Սա մեր ազգային, պետական գոյության և ինքնության հարցն է։ Այս մասին այսօր՝ դեկտտեմբերի 14-ին, «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հարցերին, փորձել իրապես գնահատել իրավիճակը՝ մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային և զգայական մասը։
«Նախևառաջ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020 թվականի պատերազմից հետո։ 2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հացրեց Արցախին և Հայաստանին, այլև խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել․ Արցախի օկուպացիայով Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեց ողջ տարածաշրջանը ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ», - շեշտեց Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ Արցախը այս շղթայի առաջին օղակն էր։
«Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիության մթնոլորտում է գործում ողջ տարածաշրջանում։ Դրա վկայությունն էր նաև վերջին զարգացումները։
Սիրելի հայրենակիցներ, մենք ի վերջո պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։
Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, դենացիոնալիզացիան։
Դատենք փաստերով՝ պատերազմի արդյունքները անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի և նրանց տարածաշրջանում դերակատարության վրա։
Բավական արագ, առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությամբ և թույլտվությամբ, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ըստ էության, փոխարինեց Թուրքիան։
Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՜ Թուրքիայի, թե՜ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև», - ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.