Բեյրութ-Երևան չվերթով սիրիահայերի հերթական խումբը վերադարձավ Հայաստան
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բեյրութ–Երևան չվերթով սիրիահայերի երկրորդ խումբը վերադարձավ Հայաստան։
«Զվարթնոց» օդանավակայանում NEWS.am–ի հետ զրույցում Սիրիայից և Լիբանանից եկած հայերը պատմում են վերջին օրերին այնտեղ տիրող իրավիճակի, իրենց ապրումների ու Հայաստան վերադառնալու որոշման մասին։
«Մեզ այնտեղ ապահով չէինք զգում, թեև շատ մարդիկ սկսել էին վերադառնալ իրենց առօրյա աշխատանքին ու կյանքին, մենք մեզ ապահով չէինք զգում, անորոշություն էր տիրում»,–պատմեց սիրիահայերից մեկը՝ նշելով, որ դեռևս ինքն էլ չգիտի՝ որքան ժամանակ կմնան Հայաստանում, հետևում են իրադարձությունների զարգացումներին։
«Մի քանի պայթյուն լսվեց միայն, ու քաղաքը շրջափակվեց։ Խմբավորումները եկան, նրանք մեզ համար օտար մարդիկ էին։ Թեև ասում էին, որ մեզ ոչինչ չեն անի, մենք մեզ ապահով չէինք զգում»,–պատմեց նա։
Սիրիայի Հոմս քաղաքից Հայաստան վերադարձած Սեդա Սեֆեթյանը պատմեց, որ թեև վերջին օրերին իրավիճակն ավելի խաղաղ էր, սակայն հայերի շրջանում մտահոգություններ կան. շատերն են ցանկանում Հայաստան վերադառնալ։
«Խոստանում են, որ ամեն ինչ նույնն է լինելու, բայց մենք դեռ սպասում ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու։ Անորոշ վիճակ է»,–ասաց նա՝ խոսելով իշխանության եկած ընդդիմադիր ուժերի մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:33
Белый дом считает проведенные в четверг дискуссии по урегулированию кризиса на Украине продуктивными. Как передает ТАСС, пресс-секретарь Белого дома Каролин Левитт заявила, что международное сообщество еще никогда не было так близко к достижению мира на Украине.
-
2025-03-15 06:30
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш приветствовал заявления Армении и Азербайджана о завершении переговоров по проекту мирного соглашения. Об этом сообщил его пресс-секретарь Стефан Дюжаррик.
-
2025-03-15 06:26
Марк Карни, избранный новым лидером правящей в Канаде Либеральной партии, принес присягу в качестве премьер-министра страны. Его предшественник Джастин Трюдо подал в отставку под давлением общественного недовольства, вызванного экономическим кризисом и ростом инфляции.
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.