Последние новости

ԱԿԱԴԵՄՔԱՂԱՔ՝ ԵԿ ՈՒՐԱԽ ԽԱՂԱՆՔ, ԱԿԱԴԵՄՔԱԱՂԱՔ՝ ԳՈՒՑԵ ՈՂՋ ՄՆԱՆՔ

«Անկարելի է լծել նույն սայլին ձիուն ու դողդոջուն եղնիկին...»։ Իրավացի չէ պոետը. կարելի է, այն էլ ինչպե՛ս է կարելի։

Մինչև 2030 թվականի հունվարի 1-ը՝ Աշտարակում ակադեմքաղաքի բացման նշանակված օրը, հավանաբար, կգոյատևեն հատուկենտ բուհեր։ Իսկ մինչ Աշտարակի դրոշների ներքո բարձրագույն կրթության և գիտության օպտիմալացման հայեցակարգն աղոտ առկայծում է պատմական հեռուներում, կառավարությունը, առանց ժամանակ կորցնելու, իրականացնում է այդ օպտիմալացումն իր ուրույն ձևով, վերցնելով ամենաթանկ բանը (իրենց տեսանկյունից), որ կա կրթության մեջ. բուհերի օգտակար տարածքները։ Դեռևս 2022 թվականին երկրի գլխավոր պետը հայտարարեց, թե «կառավարությունը մտադիր է գնալ բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների համախմբման ու ինտեգրման ճանապարհով»։ Համախմբման և ինտեգրման առումով առայժմ այնքան էլ չի ստացվում, փոխարենը արտամղել ու սպանել նույնիսկ շատ էլ լավ է ստացվում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամբողջ մասնաշենքը Ֆրանսիական համալսարանին հանձնելու շուրջ լարվածությունը սկսվեց աշնան կեսերից։ Ավելի ճիշտ, երբ այն հասարակական հնչեղություն ստացավ. ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները բողոքի երթ անցկացրեցին համալսարանից դեպի կառավարության շենք, մասնաշենքը հանձնելու մասին գործադիրի 2024թ.հոկտեմբերի 31-ի որոշման կապակցությամբ։

Ինչպես նշվում էր, «դա արվել է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ»: «Կողմեր» ասելով, բնականաբար, նկատի ունեին կառավարությունը և Ֆրանսիական համալսարանը. ագրարային համալսարանի կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Նրան պարզապես տեղյակ են պահել։ Այդուհանդերձ ս.թ. օգոստոսի 28-ին բուհն իր դիրքորոշումն արտահայտեց, փորձելով փաստարկված ապացուցել ԿԳՄՍ նախարարին, որ նման փոխատեղումը սպառնալիք է դառնալու կրթական գործընթացի համար: Հետո՝ կառավարությունում քննարկման օրը, բողոքի ակցիա անցկացվեց դրա շենքի դիմաց, որին մասնակցեցին հարյուրավոր մարդիկ։ Մինչ նրանք հանրահավաք էին անում, որոշումն ընդունվեց. գաղտագողի, «անքննարկելի» մակագրությամբ։

Բայց, ինչպես պարզվեց, «Ավելի մեծ Ֆրանսիական համալսարան. ոչ բազմազան, բայց լավ» կարգախոսով կառավարության շարժումն այդքանով չավարտվեց։ Ֆրանսիականի տնօրինմանը կհանձնվի նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկը: Կառավարության որոշում կարծես թե դեռ չկա, բայց բուհում այդ տեղեկատվությունն արդեն տարածված է։ Իհարկե, ԹԿՊԻ, ինչպեսև, ասենք, արվեստի այլ բուհերը, կառավարության ալլերգիայի առանձնահատուկ հարուցիչն են: Դատեք ինքներդ. ուսանողները քիչ են, իսկ տեղ շատ են զբաղեցնում, որովհետև կան բեմեր, փորձասենյակներ ու պարասենյակներ և այլն: Այն էլ ի՜նչ տեղում. քաղաքի հենց կենտրոնում: Համաձայնեք, գործադիր իշխանությունը պատճառ ունի մեծ բռունցքը սեղմելու և պատին ցավոտ զարկելու։ Թեպետ, դեռևս 2022 թվականի գարնանից, երբ երկրի պետը խոսում էր «հայկական բուհերի շենքերը վաճառքի հանելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական ավան կառուցելու» գաղափարի մասին, այս թեման նույնպես հանրահայտ է։

Ինչ վերաբերում է հերթական փոխատեղմանը, ապա Ֆրանսիական համալսարանը մասամբ գալիս է ԹԿՊԻ, իսկ ԹԿՊԻ-ն առայժմ մասամբ գնում է սատանան գիտե, թե ուր։ Գործնականում դա ունենալու է հետևյալ տեսքը. ինստիտուտի գրադարանը «հեռանում է» առաջին հարկից, և կրկին՝ սատանան գիտե, թե ուր, քանի որ նրա համար այլ տեղ հաստատ չկա: Իսկ գլխավորը, ԹԿՊԻ-ի առաջին հարկում է Ուսանողական թատրոնի բեմը և գլխավոր փորձասրահը, որը նույնպես անցնում է «ֆրանսիացիներին»։ Նման պայմաններում ինչպե՞ս է ընթանալու ստեղծագործական գործընթացը, դիպլոմային և կուրսային ներկայացումների բեմադրումն ու ցուցադրումը: Դժվար թե դա հայտնի լինի նույնիսկ Աստծուն, իսկ կառավարությունն, իհարկե, իրեն նեղություն չի տալիս մտածել այդպիսի հիմարությունների մասին։

Երբ երկու տարի առաջ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ԹԿՊԻ-ում մտցրեցին ֆրանսերենի կիսապարտադիր ուսուցում, բոլորն անչափ ուրախանում էին, հպարտանում և չէին մտածում մկան թակարդի ձրի պանրի մասին։ Ֆրանսերենի իմացությամբ դերասաններ և ռեժիսորներ. գեղեցի՛կ է հնչում։ Իսկ հիմա կրկնակի գեղեցիկ է. համախմբում և ինտեգրում, արվեստ՝ ֆրանսիական շղարշով։

Միայն թե այդ ամենը չի լինի։ Կլինի խելագար բարդակ ու մեծ լարվածություն՝ ուսանողական հաշվեպարզումների դրվագներով։ Իսկ ֆրանսիական շղարշը ԹԿՊԻ-ի գլխավերևում կթանձրանա, փոխարկվելով հետագա վտարման սպառնալիքի մշուշի։

Այնպես որ այն կանխատեսումը, որ մինչև 2030 թվականի հունվարի 1-ը, երբ Աշտարակում իրականացվված կլինի ակադեմքաղաքի հոգեզմայլ հայեցակարգը, ողջ կմնան բնավ ոչ բոլորը, ավելի շուտ իրատեսական է, քան հոռետեսական։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "1 ЧАС ПАМЯТИ" - ПОКОРЕНИЕ "ФАДЖР"-a
    2025-02-04 10:31

    Спектакль "1 час памяти" по пьесе Карине Ходикян был поставлен на сцене Ванадзорского театра им. Абеляна народным артистом РА Ваге Шахвердяном в 2015 году, когда вся Армения отмечала скорбную дату - 100-летие Геноцида армян в Османской империи. По итогам сезона спектакль был удостоен премии "Артавазд" как лучший спектакль года. Удивительно, но факт - за 10 лет он не утратил свою прекрасную эстетику, а его звучание, увы, стало только актуальнее.  Оглушительный успех, который сопровождал показ "1 часа памяти" на прошедшем в Тегеране Международном фестивале "Фаджр" - яркое тому подтверждение.

  • СОЛНЦЕ АРЦАХА НА ПАРОНЯНОВСКОЙ СЦЕНЕ
    2025-02-01 10:47

    "ЛЮДИ СОЛНЦА" - так называется спектакль, поставленный Рузанной Хачатрян по повести Эрмине Авагян, премьра которого состоялась на сцене Театра музыкальной комедии им. Пароняна.  И вдруг оказалось, что память об Арцахе - это не только трагедия тысяч отнятых жизней, растоптанная победа и боль утраты Родины. Память об Арцахе - это о жизни, о людях, несущих в себе солнце, которое всходит, заходит и стремится к месту своему над вечными горами и которое еще непременно взойдет для тех, кто хранит в себе и это солнце, и эти горы, и эту землю.

  • "ВСЕ РАВНЫ ТОЛЬКО НА КЛАДБИЩЕ"
    2025-01-30 10:32

    Законопроект "О дополнениях и изменениях в законе РА об основах культурного законодательства" вызвал очередной девятый вал возмущения. В нем предлагается заменить слово "Национальный" в названиях очагов культуры, пребывающим в этом статусе, на "Общегосударственный".  Волна возмущения заставила давать по этому поводу объяснения как депутатов НС, инициировавших поправки в законе, так и министра ОНКС. Согласно этим объяснениям, в названии соответствующих учреждений культуры слово "Национальный" остается - "Общегосударственным" становится их официальный статус, а название - пусть себе!  Словом, история мутная. Председатель Совета директоров театров и концертных организаций, заслуженный деятель искусств Рубен БАБАЯН уверен, что в законопроекте гораздо больше подводных течений, чем тезис об отмене слова "национальный", которой формально не будет.

  • 25 ЛЕТ СПУСТЯ "АРТАВАЗД" СНОВА ПРОЙДЕТ В СЮНИКЕ
    2025-01-28 09:42

    До церемонии главной театральной премии страны, "Артавазда", которая традиционно состоится 27 марта, в Международный день театра - ровно два месяца. Но уже сегодня принято решение, которое наполняет праздник особым смыслом. В конце прошлой недели состоялась встреча председателя СТД Армении Акоба Казанчяна и директора Капанского Драматического театра им. Ал. Ширванзаде Тиграна Атаяна с марзпетом Сюника Робертом Гукасяном. Результат встречи - церемония "Артавазда", которой будет предшествовать недельный показ спектаклей лучших театров страны, состоится в Капане и будет посвящена 90-летию капанского театра.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ