ԱԼԻԵՎԸ ՍՏՈՒՄ Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է 300 000 ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի վերաբերյալ հայտարարությունները սուտ և մանիպուլյացիա է որակել։
Այսօր Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե անցյալ դարավերջին Հայաստանը լքած շուրջ 300 հազար ադրբեջանցիներ սպասում են իրենց վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ Երևանի պատասխանին։
«Ալիևը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 000 ադրբեջանցի չի ապրել։ 1979-ի մարդահամարի տվյալներով` Սովետական Հայաստանում ապրել է 3 037 259 մարդ, որոնցից 2 724 975–ը (89.7%) հայեր էին և միայն 160 841–ը (5.2%)` ադրբեջանցիներ։ 1989-ի մարդահամարի տվյալներով` Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3 304 776 մարդ, որոնցից 3 083 616–ը (93.3%) հայեր էին, միայն 84 860 (2.5%) ադրբեջանցիներ։ Սա բացահայտ մանիպուլյացիա է»,– գրել է Շարմազանովը ֆեյսբուքյան էջում։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նաև անդրադարձել է ՀՀ–ում գտնվող ԵՄ դիտորդների թեմային, որոնք, ըստ Ալիևի, վերածվել են ՆԱՏՕ-ի դիտորդների։
«Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։ Այսինքն` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ–ի անդամ այլ երկիր, օրինակ` եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։ Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է»,– նշել է Շարմազանովը։
Նա հիշեցրել է, որ Ալիևը երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք 20 տոկոս «օկուպացիայից» էր դժգոհում կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 10:46
«У нас есть информация, что находящемуся в Баку международному независимому исследователю был запрещён вход в Военный суд». Об этом сообщила Новости Армения-NEWS.am представитель интересов армянских военнопленных в ЕСПЧ, адвокат Сирануш Саакян.
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.