Վիտալի ՄԻԼՈՆՈՎ․ ԵՐԵՎԱՆՆ ԻՐԵՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԴՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Բաքվի հետ վերջնական հաշտեցման համար Երևանը պետք է փոխի սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
Ըստ փորձագետի՝ Երևանն իրեն դնում է անբարենպաստ դրության մեջ՝ հրաժարվելով թույլ տալ Ռուսաստանին լինել բանակցային գործընթացում գործընկեր։
«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է մի կողմը մյուս կողմի համար պայմաններ դնել: Եթե մարդն ուզում է խաղաղության պայմանագիր կնքել, կնքում է։ Իսկ այս ձևաչափով, դա ինչ-որ նկատողությունների շարք է։
Երկրորդ՝ մենք պետք է հասկանանք, որ Երևանն իրեն անբարենպաստ դրության մեջ է դնում՝ հրաժարվելով բանակցային գործընթացում Ռուսաստանի գործընկերությունից։ Փաշինյանը (ՀՀ վարչապետ) Ռուսաստանին բացառեց այս գործընթացից: Այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանն ինքնուրույն հրաժարվում է օգտվել Ռուսաստանի օգնությունից և փոխգործակցությունից։ Ռուսաստանը որպես գործընկեր ծանր ու անհարմար էր, բայց հիմա տեսնենք, թե ինքնուրույն ճանապարհը որքանով կարող է արդյունավետ լինել»,- ասել է Միլոնովը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պայմաններին, թե Երևանը պետք է փոխի սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, պետդումայի պատգամավորը կարծում է, որ դա Ադրբեջանի միակ պայմանը չէ։
«Վաղը կլինի ևս մեկ պայման, մյուս օրը՝ ևս մեկը։ Մենք գիտենք, թե ինչպես են սովորաբար տեղի ունենում միջազգային պայմանավորվածությունները, երբ դրանք ձեռք ես բերում թուրքերի հետ։ Այնտեղ դու երբեք շահած չես լինի, քանի որ միշտ ինչ-որ նոր հանգամանքներ կառաջանան։ Եվ այն, ինչի մասին խոսում էին, ձեռք էին սեղմում կես տարի առաջ, ամբողջությամբ կչեղարկվի։ Նայեք ևս մեկ նոր օրինակ՝ Սիրիային»,- եզրափակել է Միլոնովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 15:14
Блок "Наш город" в Совете старейшин Гюмри не может установить связь с бывшим соратником Кареном Бадаляном, который в конце апреля сложил мандат, покинул блок, а вскоре после этого заявил о желании восстановиться в статусе независимого депутата. Об этом журналистам сообщил лидер политического альянса Мартун Григорян.
-
2025-05-06 15:11
Россия даст адекватный ответ, если Киев продолжит попытки ударов по РФ в дни прекращения огня в честь празднования 80-летия Победы в Великой Отечественной войне, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-05-06 15:08
В секторе Газа в центрах распределения гуманитарной помощи и на рынках закончились запасы продовольствия. Об этом, ссылаясь на отчет Палестинского общества Красного Полумесяца (PRCS). Об этом сообщает панарабский телеканал Al Jazeera.
-
2025-05-06 15:04
При проведении парламентских выборов в ближайшее воскресенье 11,5% опрошенных свои голоса отдали бы за правящую в Армении партию «Гражданский договор». Об этом на встрече с журналистами 6 мая заявил глава представительства Gallup International Assosiation социолог Арам Навасардян.