Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ԽՈՍՔԸ ՍԻՐԻԱՅԻ ԴԵ ՖԱԿՏՈ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և նշել, որ եթե ամերիկացիները հեռանան և լքեն իրենց դաշնակիցներին, ապա դա Աֆղանստանից հետո երկրորդ տհաճ ահազանգը կլինի Մերձավոր Արևելքի մյուս բոլոր դաշնակիցների համար։
«Սիրիայի պատմությունը բավականին երկար է ընթանում, ակտիվ փուլը սկսվել է դեռևս 2011 թվականին, երբ սկսվեցին զանգվածային անկարգություններ։ Հետո եղավ ահաբեկչական ինտերվենցիա, իսկ հետո Բաշար ալ-Ասադի կառավարությանը հաջողվեց ընդհանուր առմամբ մնալ իշխանության։ Մարտեր եղան ինչպես Հալեպում, այնպես էլ բուն Դամասկոսում, բայց, այնուամենայնիվ, այսպես կոչված ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը մնացին Ասադի ու կառավարության կողմը։ Նրանք մարդիկ էին, որոնք տարբեր էթնիկ, կրոնական և սոցիալական հանգամանքների բերումով զենք վերցրին օտարերկրյա ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ, որոնք հեղեղել էին Սիրիան, այդ թվում՝ թուրքական սահմանով։
Արդեն 2015 թվականին Ռուսաստանը ռազմական գործողություն սկսեց, որի մասին խոսում էր Վլադիմիր Պուտինը, իսկ ավելի վաղ իր, այսպես կոչված, պրոքսի ուժերի միջոցով միացավ Իրանը։ Առաջին հերթին դա լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, որն արդեն 2012-2013 թվականներին բավականին ակտիվ դրսևորեց իրեն, սակայն վերջին տարիներին իրավիճակը լճացավ և դեգրադացվել է տարբեր գործոնների պատճառով։
Ես կարծում եմ, որ ըստ դիալեկտիկայի օրենքների, քանակն ուղղակի անցել է որակի։ Արտասահմանյան և ռուսական աղբյուրները վկայում էին, որ տարբեր նահանգներում սոցիալական և դավանաբանական բողոքներ են տեղի ունեցել: Իդլիբում, այսպես կոչված, դեէսկալացիայի գոտում, որը կազմակերպվել էր 2018 թվականի համաձայնագրերի համաձայն, անկարգություններ են սկսվել, իսկ հետո 2020 թվականին սրվել են: Եթե հիշում եք, այն ժամանակ Ռեջեփ Էրդողանը շտապ ժամանել էր Սոչի Վլադիմիր Պուտինի մոտ ՝ պայմանավորվելու զինված հակամարտության դադարեցման մասին, որը բավական լուրջ բնույթ էր կրում։
Այնտեղ ինչ-որ պետական կազմավորում կար՝ Ռուսաստանում արգելված ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ նույն Ջուլանիի գլխավորությամբ, որի մասին այժմ շատ են խոսում որպես «առաջադեմ ահաբեկիչ»: Մի քանի տարի առաջ սկսեցին դրանից քաղաքականություն անել, համաշխարհային լրատվամիջոցները հմտացել են այս կարգի հարցում և ծառայում են որոշակի նպատակների համար։ Այժմ բավական է նայել լրատվական գործակալությունների ամփոփագրերը և տեսնել, որ Դամասկոս է թռչում ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություն, վաղը այնտեղ է մեկնում լիբանանյան դրուզների առաջնորդը, ինչը նույնպես բավական հետաքրքիր է։
Հայտարարվել է Հաքան Ֆիդանի այցի մասին, իսկ ավելի վաղ Դամասկոսում մեծ պատիվներով ընդունել էին թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընին։ Ես կարծում եմ, որ այժմ այնտեղ խոսում են Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Սիրիա այցի նախապատրաստման մասին։
Սիրիան իր պատմության ընթացքում միշտ եղել է ուշադրության կենտրոնում, ֆրանսիացիներն արդեն ուղարկել են իրենց առաքելությունը, հայտնի է, որ նրանք բավական վաղուց են ներկա եղել Սիրիայում: Ֆրանսիան չէ որ նախկին մանդատատեր էր, 100 տարի առաջ Սիրիայի համար մանդատ կրող պետություն էր, և նրանց շահը նույնպես հասկանալի է ։ Բայց բանն այն է, որ խոսքը Սիրիայի դե ֆակտո բաժանման մասին է Թուրքիայի, Իսրայելի և, իհարկե, Ամերիկայի ազդեցության գոտիների։
Ես չեմ հավատում այն հեքիաթներին, որ ամերիկացիները կհեռանան, ինչ էլ ասի պարոն Թրամփը։ Եվ եթե նրանք հեռանան և լքեն իրենց դաշնակիցներին, ապա դա Աֆղանստանից հետո երկրորդ տհաճ զանգը կլինի Մերձավոր Արևելքում Ամերիկայի մյուս բոլոր դաշնակիցների կամ գործընկերների համար»,- նշել է Արեշևը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".