ՈՏՔ ԴՆԵԼՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՍԵՐԻ ՏԱՐԻ. ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ԴԻՄԱՆԱԼ ՈՒ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
«Մենք կրկին կանգնած ենք նոր տարվա շեմին և կրկին ցանկանում ենք մտածել, որ անկախ ամենից՝ 2024-ը կարող է վերջակետ դնել ձգձգված մղձավանջին»,- գրել է «ԳԱ»-ն ուղիղ մեկ տարի առաջ։ Այսօր՝ 2025-ի մեկնարկի նախաշեմին, որքան էլ ցավալի է, պետք է խոստովանել. անցնող տարին վերջակետ չդրեց հայկական մղձավանջին, իրավիճակը լոկ խորացավ, պատրանքները է՛լ ավելի նվազեցին, ինչպեսև այն հույսերի հիմքերը, թե կհաջողվի գոնե կասեցնել գահավիժումն անդունդ։
Ամանորյա կայտառ բաժակաճառերի ժամանակները վաղուց անցել են, և այսօր, առավել քան երբևէ, շատ սթափ ու օբյեկտիվ հայացք է անհրաժեշտ Հայաստանի ներսում, նրա շուրջ և ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակի նկատմամբ: Հարկավոր է հաշիվ տալ ինքզինքը ոչ միայն մեզանում տիրող իրավիճակի արտակարգ ու աննախադեպ բնույթի, ոչ միայն նոր տարում մեզ սպասվող ամենի հետևանքների, այլև բացասական զարգացումները բեկելու աներևակայելի բարդության մասին։
Նույնքան անհրաժեշտ է գիտակցել, որ նույնիսկ նման պայմաններում չի կարելի թևաթափ լինել ու հանձնվել, քանզի դա միանգամայն իրապես սպառնում է պետականության կորստով և Արցախից հետո արդեն Հայաստանից հայերի իսպառ գաղթով։ Կարո՞ղ է արդյոք թույլ տալ նման բան հասարակության այն հատվածը, որը գիտակցում է պատմական պահի ճակատագրական էությունը և դեռ ի վիճակի է թոթափել դեգրադացիայի իներցիան ու ելնել պայքարի. այս է խնդիրը։
Անցնող տարին ընթացավ տավուշյան իրադարձությունների և թշնամուն հայկական նոր տարածքների կամավոր հանձնման, ինչպես նաև թուրքերի մյուս բոլոր պահանջները կատարելու իշխող ոհմակի պատրաստակամության մասին հրապարակային ճամարտակությունների ներքո։ Գրեթե ամեն ամիսը մեզ մատուցել է նոր տագնապներ ու կորուստներ, նոր հարվածներ ազգային արժանապատվության մնացորդներին և նոր ապացույցներ, որ Փաշինյանի ռեժիմը սպասարկում է բացառապես հակահայկական-թշնամական շահերը:
Տարին անցավ նաև հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման համար միջազգային արշավի նշանի ներքո։ Արցախում հայ ժողովրդի անգնահատելի ժառանգության ոչնչացման և մեր սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունների մասին մշտական տեղեկությունների ստրեսի ներքո: Ամիս առ ամիս գնալով ավելի խոցելի է դարձել ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության, այլև պետական-կառավարչական, հոգևոր, մշակութային, ժողովրդագրական, Սփյուռքի հետ կապի համակարգը…
Անհնար է գտնել մի ոլորտ, որը նոր ավերիչ հարվածների չի ենթարկվել ոչ միայն արտաքին, այլև առաջին հերթին ներքին թշնամիների կողմից:
Սկսվում է հանցագործների թայֆայի կողմից իշխանության յուրացման յոթերորդ տարին, 2020-ի աղետալի պատերազմից հետո հինգերորդ և ողջ Արցախի կորստի երկրորդ տարին։ Հակառակ պատմական զարգացման բոլոր կանոնների՝ իշխանության ղեկին մնում են ապազգային ուժերը, թեև հայ ժողովրդի մեծամասնությունը, կցանկանանք հուսալ, գիտակցում է տեղի ունեցող ամենի ողջ կործանարարությունը։
Բայց անցնող տարում տեղի ունեցավ եվս մեկ իրադարձություն, որը հույսի նշույլ պարգևեց։ Սկիզբ առավ «Սրբազան պայքարը», որը մայիսի 9-ին Հանրապետության հրապարակ բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։ Այո, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարժումը դեռևս շոշափելի հաջողություններ չի բերել։ Եվ մյուս ընդդիմադիր ուժերն էլ այսօր խիստ ու արժանի քննադատության են ենթարկվում պասիվության, անգործության, սաստիկ ամրապնդված ու սեփական ամենաթողությանը հավատացած, ավելին՝ վերընտրվելու պատրաստվող իշխանությունից ազատվելու նոր գաղափարների, ծրագրերի ու քայլերի բացակայության համար։
Միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ ընդդիմադիր դաշտում խմորումներն ավելի համարժեք և առարկայական բնույթ են ստացել, ընթացող և գալիք գործընթացների իմաստավորումն ավելի պրագմատիկ է դառնում, ձևավորվում են դեռևս գուցե ոչ այնքան նկատելի, բայց նշաններ, որ հասարակության առողջ հատվածը հասկանում է աշխատանքի այն մասը իր վրա վերցնելու անհրաժեշտությունը, որը պարտավոր է, բայց չի կատարում պետությունը։ Դրանք, անշուշտ, առայժմ լոկ երկչոտ ծիլեր են, գուցեև ուշացած, գուցե տարածաշրջանում և աշխարհում սրընթաց զարգացող գործընթացների պահանջներին այնքան էլ չհամապատասխանող, սակայն դրանք կան և կարող են հանգեցնել դրական միտումների շղթայական ռեակցիայի։
Բայց ի՞նչ է մեզ համար նախապատրաստում գալիք տարին: Տեսանելի և անմիջականորեն մեզ վերաբերող զարգացումներից ակնհայտ երևում է վերահաս սպառնալիքների մահացու վտանգը։ Ինչպես որ 2020-ի աշնանը մեզ ընդարմության մեջ գցեցին մարդկային ու տարածքային կորուստների վիթխարիությամբ՝ կաթվածահար անելով ու զրկելով դիմադրելու կարողությունից, այնպես էլ գալիք տարում, ասես զգալով հայ հասարակության զարթոնքի սաղմերը, կփորձեն ճնշել ու խեղդել նույնքան դաժան հարվածներով։
Բավական է նշել հենց միայն այն, ինչն արդեն ակնհայտ է. Արցախի ղեկավարների դեմ առաջիկա դատավարությունները Բաքվում, որոնց ցինիզմի և անմարդկայնության ողջ աստիճանը մենք դժվար թե կարող ենք պատկերացնել։ «Սահմանագծման և սահմանազատման» նոր փուլը, որի ընթացքում, անկասկած, սպասվում են նոր տարածքային կորուստներ։ Ադրբեջանի անթիվ հանցագործությունների վերաբերյալ միջազգային դատական հայցերի արդեն հայտարարված հետկանչը։ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման մեկնարկը… Եվ մշտական նվաստացումներ, ամոթի անտանելի զգացում երկրի համար, ցնցումներ ու անվերջ ստրես անկման նորանոր աստիճաններից…
Աշխարհը շարունակում է սրընթաց փոխվել, և գալիք տարում այդ գործընթացը, անշուշտ, կարագանա. նոր վարչակազմի իշխանության գալն ԱՄՆ-ում, իրադարձությունները Մերձավոր Արևելքում, պատերազմն Ուկրաինայում, համաշխարհային նոր բևեռների և քաղաքական դաշինքների ձևավորումը, կատաղի պայքարը ռեսուրսների, տարածքների և ազդեցության համար... Ուժի հաղթանակն իրավունքի և արդարության նկատմամբ, գազանային օրենքների հաղթանակը մարդասիրության նկատմամբ, ցեղասպանություններ և էթնիկ զտումներ կատարող ու իրենց անխոցելի երևակայած հանցագործների անպատժելիությունը:
Եվ փոքրիկ Հայաստանը, որն արդեն յոթերորդ տարին է դիմավորում թուրքական դրածոների կողմից օկուպացված վիճակում, որոնք պատրաստ են կատարել իրենց բազմաթիվ տերերի ցանկացած պահանջ՝ հանուն սեփական բարեկեցության…
Կհաջողվի՞ արդյոք գոյատևել և կուլ չգնալ գիշատիչներին: Բաղադրատոմսը հայտնի է, բայց առայժմ՝ անհասանելի. ազգի առողջ ուժերի համախմբում ու գրագետ, խորապես մտածված ու հասցեական գործողություններ երկրում և Սփյուռքում: Պահի բախտորոշ լինելու գիտակցում և իրապես հակազդելու պատրաստակամություն։ Ոչ թե մեռնելու, այլ ապրելու և պայքարելու վճռականություն հանուն ինքնության՝ դարավոր, ճշմարիտ, հավերժ…
Իմաստնություն մաղթենք մեզ նոր տարում, սեփական առաքելության ըմբռնում սերունդների և պատմության առջև, հավատ և հոգևոր ուժ՝ գոնե կորցրած արժանապատվությունը վերագտնելու և առջևում բացված անդունդից մեկ քայլ հետ քաշվելու համար: Իսկ հետո արդեն՝ ինչպես կամենա Աստված, որից մենք շատ ենք հեռացել և որի գիրկը չվերադառնալու դեպքում դժվար թե կարողանանք մոտենալ դեռևս հեռավոր հայոց Տաճարին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 09:20
"Мы вновь стоим на пороге нового года и вновь хотим думать, что несмотря ни на что 2024-й может поставить точку в затянувшемся кошмаре" - писал "ГА" ровно год назад. Сегодня, накануне наступления 2025-го, как ни горько, нужно признать: уходящий год не поставил точку в армянском кошмаре, ситуация лишь усугубилась, иллюзий стало еще меньше, как и оснований для надежд на то, что удастся хотя бы остановить падение в пропасть.
-
2024-12-20 09:36
Прошло чуть больше месяца после окончания СОР29, и маски оказались сорваны окончательно. Вслед за откровенным и беспрецедентным по наглости интервью Алиева российским СМИ выступил его подельник в Ереване, и стало ясно, что Пашинян согласен практически на все требования Баку, не выдвигая при этом ни единого своего условия. В том числе – даже не заикаясь о том, что однозначно и категорично является требованиями не денонсированного ни одной из сторон-подписантов соглашения от 9 ноября 2020г. и международного права. А именно: освобождения незаконно содержащихся в Баку армян и деоккупации суверенной территории Армении.
-
2024-12-16 09:31
На днях спецпосланник Пашиняна на переговорах с Турцией Рубен Рубинян поведал о некоторых подробностях ноябрьской встречи двух делегаций на границе. Интервью оказалось достаточно примечательным в том плане, что доказало два неопровержимых факта. Во-первых, турки не предпринимают ровным счетом ничего в направлении «нормализации отношений», не выполняя даже уже достигнутые договоренности. Во-вторых, Рубинян и в его лице власти РА, усиленно делают вид, что не понимают этого, с ослиным упрямством повторяя, что процесс надо продолжать, несмотря ни на что.
-
2024-12-13 09:43
Вчера исполнилось ровно 2 года с начала блокады Арцаха, ставшей очередным этапом геноцидальных действий против армянского народа и закончившейся военной агрессией и насильственной депортацией 120-тысячного населения республики. На фоне разворачивавшегося 10 месяцев масштабного преступления мировое сообщество не предприняло ничего, чтобы остановить преступника. Даже отказ выполнять решения Международного суда ООН не привел к каким-либо практическим шагам, несмотря на звучавшие отовсюду многократные призывы ввести против Азербайджана санкции.