ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻՆ ևՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ. ԱՎԱՆԵՍՈՎ
«Այսօր Սուրբ Ծննդյան պատարագի արարողություններ են կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` Մայր Հայրենքից մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում...Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը և չեն մատուցվում պատարագներ, այլ նաև մի շարք եկեղեցիներ հինովին քանդվեցին, խեղաթյուրվեցին նրանց իսկությունը և փոփոխվեցին գործառույթները` վերածվելով մզկիթների ու պահեստների...»,-ահազանգում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Նա ընդգծում է՝ Սուրբ Ծննդյան այս օրը համայն քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում գտնվողը բոլոր պատմաշակութային արժեքները միայն մեզ չեն պատկանում, դրանք ունեն համամարդկային քաղաքակրթական նշանակություն և գտնվում են ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ:
«Տարիներ առաջ Հին Ջուղայի հազարամյա խաչքարերը պետական մակարդակով փոշիացնող երկիրը շարունակում է իր ձեռագիրը արդեն բռնազավթված Արցախում` ջնջել հայկական քաղաքակրթական հետքերը, վերացնել հայ ժողովրդի` իր Պատմական բնօրրանի ա'յդ հատվածում` Արցախում ներկայության վավերագրերը։ Արցախում կատարվում է մշակութային վանդալիզմ, որը ցեղասպանության բաղադրիչ է։
Երբ տարիներ առաջ ինչ-որ մի դիպված վտանգեց Փարիզի Աստվածամոր տաճարը և տեղի ունեցավ հայտնի հրդեհը, ամբողջ քրիստոնյա աշխարհը դա իր սեփական հոգու ցավը համարեց , և լծվեցին տաճարը վերանորոգելու գործին, քանի որ այն համաշխարհային մշակույթի արժեք է։Իսկ մի՞թե մարդկության քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները, որոնց պատմությունը հասնում է մինչև 4-րդ դար և իրենց ճարտարապետությամբ ևս հանդիսանում են քաղաքակրթական արժեք։
Եվ քաղաքական երկակի ստանդարտները գո'նե մշակույթի հարցերում պիտի տեղ չունենար։ Մինչդեռ , ինչպես տեսնում ենք, քաղաքական շահերը այստեղ ևս իրենց դրսևորումն ունեն, ինչը արժանի է ամենախիստ դատապարտության»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 15:14
Блок "Наш город" в Совете старейшин Гюмри не может установить связь с бывшим соратником Кареном Бадаляном, который в конце апреля сложил мандат, покинул блок, а вскоре после этого заявил о желании восстановиться в статусе независимого депутата. Об этом журналистам сообщил лидер политического альянса Мартун Григорян.
-
2025-05-06 15:11
Россия даст адекватный ответ, если Киев продолжит попытки ударов по РФ в дни прекращения огня в честь празднования 80-летия Победы в Великой Отечественной войне, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-05-06 15:08
В секторе Газа в центрах распределения гуманитарной помощи и на рынках закончились запасы продовольствия. Об этом, ссылаясь на отчет Палестинского общества Красного Полумесяца (PRCS). Об этом сообщает панарабский телеканал Al Jazeera.
-
2025-05-06 15:04
При проведении парламентских выборов в ближайшее воскресенье 11,5% опрошенных свои голоса отдали бы за правящую в Армении партию «Гражданский договор». Об этом на встрече с журналистами 6 мая заявил глава представительства Gallup International Assosiation социолог Арам Навасардян.