ԵԹԵ 1996-ԻՆ ԱՐՑԱԽՆ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԷԻՆ, ԻՆՉՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՆ ՉԷՐ ՎԵՐՑՆՈՒՄ․ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթին՝ մասնավորաբար առանձնացնելով նրա դժգոհությունը, թե «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:
Ըստ Աբրահամյանի՝ այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևի արտահայտած դժգոհության շարունակությունն էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Նա նաև հիշեցնում է, որ 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեր, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին:
«Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին, և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա, Արցախի հանձնումն արդարացնելու համար, հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո Արցախն արդեն հանձնված էր»,- նշում է Աբրահամյանը։
Հավելում է՝ Փաշինյանն էլ այդպես էլ չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով:
Աբրահամյանը նաև անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Փաշինյանի առաջարկած բանավեճին չմասնակցելուն։ Ընդդիմադիր պատգամավորը հռետորական հարց է ուղղում՝ Սերժ Սարգսյանն ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։ Բայց նրանք երեքն էլ մերժեցին Փաշինյանի հրավերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 14:24
В сегодняшней Армении процедуру выражения вотума недоверия премьер-министру необходимо начинать только тогда, когда в стране будет реальное двоевластие, когда власть не будет владеть ситуацией, а диктовать условия будут улица и оппозиция, когда силовики не осмелятся выполнять приказ о кровопролитии.
-
2025-05-07 14:22
Европейский Комиссар по вопросам энергетики Дэн Йоргенсен на пресс-конференции в Европарламенте подчеркнул важность отказа от российских энергоресурсов в знак солидарности с Украиной, проигнорировав, при этом, вопрос о солидарности с Арменией.
-
2025-05-07 14:20
После инцидента в администрации района Нор Норк Еревана отношения Авинян-Пашинян обострились. Об этом пишет газета «Иравунк», развивая тему.
-
2025-05-07 14:19
Планы президента США Дональда Трампа переименовать Персидский залив в Арабский представляют собой политически мотивированный и враждебный шаг по отношению к Тегерану, заявил глава МИД Ирана Аббас Аракчи.