Последние новости

ՍԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Այն, որ Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարությունները համարժեք արձագանքի չարժանացան հայկական իշխանությունների կողմից, ամենևին էլ զարմանալի չէ։ Այո, Փաշինյանը հարցազրույց տվեց, դա մատուցվեց իբրև պատասխան Ալիևին, բայց, ինչպես միշտ, Ադրբեջանի նախագահի բացահայտ սպառնալիքները հարուցեցին նույնիսկ ոչ թե առարկություններ, այլ պարզապես ամեն գնով խաղաղ ապրելու ցանկության արձանագրում։ Ուղիղն ասենք, ոչ մի նոր բան:

Տվյալ դեպքում, թերևս, առանձնահատուկ ուշադրության է արժանի ոչ թե Փաշինյանի կանխատեսելի արձագանքը, այլ Ալիևի խոսքերին որևէ արձագանքի բավական տարօրինակ բացակայությունը Հայաստանի սահմաններից դուրս: Եվ առաջին հերթին՝ նրա (Հայաստանի) դաշնակիցների կողմից։

«ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ՄՆՈՒՄ Է ՄԵՐ ԴԱՇՆԱԿԻՑԸ։ Հուսով ենք, որ տեսանելի հեռանկարում Հայաստանը կվերադառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն իր լիարժեք մասնակցությանը»,- նոյեմբերի վերջին Աստանայում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: Մինչդեռ այսօր Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարում է, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Փաստորեն, ինչպես ՀԱՊԿ-ն ընդհանրապես, այնպես էլ միավորման մեջ մտնող կոնկրետ երկրները Ալիևի կողմից ուղղակիորեն մեղադրվում են ֆաշիստական պետության հետ դաշնակցելու մեջ։ Եվ այդ մեղադրանքին տվյալ երկրները ոչ մի կերպ չեն արձագանքում։ Դժվար թե նման լռությունը կարող է արդարացվել պաշտոնական Երևանի պահվածքով։ Կրկնեմ, եթե Հայաստանը ֆաշիստական պետություն է, ապա նրա դաշնակիցները ֆաշիզմի աջակիցներ են։ Եվ այս պարզ բանաձևը գործում է անկախ նրանից, թե ինչպես է այսօր իրեն պահում հայկական իշխանությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, որտեղ շարունակում են դաշնակից համարել Հայաստանին։

Ահավասիկ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը աշխարհագրական խոչընդոտ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացել, և այն բացվելու է. ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ։ Մենք խաղաղություն ու համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, բացահայտ խոսում է այն մասին, որ հայկական պետության աշխարհագրական դիրքը խոչընդոտ է, որը պետք է վերացնել: Այսինքն պետք է քանդել այդ պատնեշը, խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Եվ այստեղ կրկին հիշում ենք ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներին։ Ըստ էության, հնչում է կազմակերպության պատասխանատվության գոտի ներխուժելու առճակատ սպառնալիք: Եվ այստեղ կրկին մտաբերում ենք, որ չնայած Երևանի հայտարարություններին ու քայլերին, ՀԱՊԿ-ում շարունակում են դաշնակից համարել Հայաստանին։ Ուրեմն Հայաստանի հասցեին Բաքվի հնչեցրած սպառնալիքներին ինչ-որ արձագանք կազմակերպության կողմից պետք է լիներ։ Ավաղ, դա չկա:

Ասենք, տարօրինակ է թվում ոչ միայն պաշտոնական դաշնակիցների լռությունը։ Ահա այսօր թեժ կերպով ընթանում է Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացը։ Համենայնդեպս կողմերը հայտարարում են այդ մասին։ Հետաքրքիր է, եվրապաշտոնյաներին ընդհանրապես չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իրենց ադրբեջանցի գործընկերոջ վարկածով ԵՄ-ն փաստացի մերձենում է ֆաշիստական պետության հետ։ Բացարձակապես չի՞ հուզում եվրապաշտոնյաներին այն հանգամանքը, որ այն երկրին, որտեղ տեղակայված են եվրադիտորդները, հարևան երկիրը ցանկանում է վերացնել որպես աշխարհագրական խոչընդոտ։

Իհարկե, երբ Հայաստանի իշխանությունը Բաքվի սպառնալիքներին արձագանքում է, մեղմ ասած, անհամարժեքորեն, մյուսներից համարժեքություն ակնկալելն առնվազն միամտություն է։ Բայց միևնույն ժամանակ որևէ կողմնակի արձագանքի իսպառ բացակայությունը լոկ լեգիտիմացնում է Բաքվի սանձարձակությունը, որը (սանձարձակությունը) չի կարող սահմանափակվել միայն Հայաստանի դեմ ուղղված գործողություններով

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЖИЗНЬ УЖЕ ВСЕ ПОКАЗАЛА
    2025-06-20 09:10

    Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ