ԱՐԱՐԱՏԻ ՈՒՂԵՂԻ ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄԸ
Հաճելի է տեսնել, երբ մարդիկ աճում են, աշխատում իրենց վրա։ Այ, օրինակ, մեր Արարատ Միրզոյանը, որի անունը, թեպետ, այնքան էլ չի տեղավորվում Փաշինյանի հանճարի մշակած «իրական Հայաստանի» հայեցակարգի մեջ, բայց դե դրանք շտկելի մանրուքներ են։
Կարևորը դա չէ, այլ այն, որ իր վերջին ասուլիսում Արարատը բոլորին ցույց տվեց, թե ինչպես է աճել իր մտավոր ներուժը: Նա հայտարարեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար, թուրքական հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի հետ իր վերջին զրույցից հետո հասկացել է, որ Թուրքիան մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները…
ՀԵՇՏ ՉԷՐ ԱՐԱՐԱՏԻ ՈՒՂԻՆ ԴԵՊԻ ՈՒՂԵՂԻ ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ։ ՎԵՑՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ Է «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ», ԵՎ ԱՐԱՐԱՏԸ ՝ ԴՐԱ ԿԱԶՄՈՒՄ։ Եվ ահավասիկ. նա հասկացավ:
Հասկացավ, որ հուսալ, թե Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա առանց նախապայմանների, կարող են միայն... Կցանկանայի գրել՝ «հիմարները», բայց դա քաղաքականապես կոռեկտ չէ։ Ասենք այսպես. ինքնօրինակ մտածելակերպ ունեցող մարդիկ, որոնք կարծում են, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, իսկ 44-օրյա պատերազմի օրերին խստիվ կոչ էին անում բոլորին հիշել, որ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Վովայի Փաշինյանն է…
Շեղվեցինք: Եվ այսպես, իշխանավարման 7-րդ տարում Արարատը հասկացավ. երբ Անկարան ասում է, որ պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների, բայց միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո, դա նշանակում է ընդամենը մեկ բան. Անկարային լիովին բավարարում են այն նախապայմանները, որ Երևանին ներկայացնում է Բաքուն։ Դրանց խորապատկերին Անկարային այլևս ոչինչ պետք չէ հորինել։
Չկարծեք, թե մտքի պայծառացումը հեշտ է տրվել Արարատին։ Դա տանջալից մտորումների արդյունք է, ինչին ոչ բոլորն են ընդունակ։ Ահավասիկ Ռուբեն Ռուբինյանը մինչ օրս կարգավորում է հայ-թուրքական հարաբերությունները Սերդար Քըլըչի հետ առանց նախապայմանների։ Արարատի ինտելեկտի մակարդակին առայժմ չի հասել, դեռ հույսեր է փայփայում բացել հայ-թուրքական սահմանը «զբոսաշրջային սեզոնից» առաջ։
Բայց Արարատը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ նոր բարձունքների հասնելու համար։ Ինչպիսի՞։ Այ, օրինակ, նա ասում է, թե Անկարան, ցավոք, չի հասկանում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Բայց պետք է Անկարայի հետ աշխատել այդ ուղղությամբ…
Աշխատիր, իհարկե, աշխատիր, միայն թե ինչո՞ւ ես նեղացնում գործընկերոջդ՝ Ֆիդանին, թե իբր՝ անհասկացող է... Ամեն ինչ էլ շատ լավ հասկանում է Ֆիդանը։ Բայց ախր ինչո՞ւ պիտի ցույց տա դա։ Անկարային ամեն ինչ գոհացնում է ներկայիս իրավիճակում, երբ Բաքուն պարբերաբար ճնշում է գործադրում Երևանի վրա և զիջումներ պոկում։ Ինչո՞ւ Անկարան խանգարի Ալիևին։
Հուսով ենք, որ Արարատին ևս 7 տարի չի պահանջվի, այս անգամ մտավոր պրոցեսն ավելի արագ կընթանա և նա կհասկանա. խնդիրը պաշտոնական Անկարայի ըմբռնման բացակայությունը չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Ըմբռնումը կա: Ցանկություն չկա:
Հ.Գ.- Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունը տարածել է Իլհամ Ալիևի ուղերձը՝ հղված 2024 թվականի դեկտեմբերի 5-6-ին Բաքվում անցկացված «Վերադարձի իրավունք. արդարություն Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» II միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին, ինչպես նաև տվյալ խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթուղթը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթղթեր, ասվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 09:07
В последнее время очень актуализировалась тема импичмента, которую активно продвигают определенные общественно-политические круги. Но проблема в том, что сегодня эта тема не столько консолидирует оппозицию, сколько вносит раскол в ее ряды, и так не Бог весть как сплоченные. В чем суть противоречий?
-
2025-05-03 10:02
В очередной раз в затруднительном положении наш великий гуманист Пашинян. Нормальным решением была бы отставка префекта Нового Норка, который избивал неугодного блогера, даже не стесняясь присутствия видеокамер. Но не тут-то было: префект представляет союзную Пашиняну партию, и партия не хочет с конкретно этим префектом расставаться. Конечно, Пашинян может распорядиться, чтобы префекта снял Авинян, но «Республика» грозится перестать тогда быть союзницей, а ведь именно ее голосами Авинян обязан своим сидением в кресле мэра.
-
2025-05-01 10:27
При всем уважение к вкладу Британии в мировую литературу, спорт и искусство шпионажа, нельзя не констатировать чрезвычайно пагубную роль бывшей владычицы морей и океанов в новейшую историю человечества. В роль Британии в провоцировании и поддержании конфликтов в разных уголках планеты ради своих колониальных и неоколониальных интересов.
-
2025-04-30 09:11
Состоялся визит Пашиняна в Эстонию. Знаковый в разных аспектах. Во-первых, в плане «сбалансированной внешней политики», как любит говорить сам Пашинян. Ведь 9-го мая он будет в Москве на Параде Победы, а европейские лидеры критически относятся к участию своих союзников в этом параде.