ԱՎԵԼԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՆԴՐՈՄԵԴԱՅԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅԱՆԸ, ՔԱՆ ԵՄ-ԻՆ․ ԱՇՈՏՅԱՆ
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա։ Այսօր հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրամիության՝ Հայաստանի իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ ասեն իրականությունը, ճիշտը՝ Հայաստան, ցավոք, թե բարեբախտաբար՝ սա կապ չունի, բայց երբեք չի լինելու ԵՄ կազմում, և սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամներ, իրենք պարտավոր էր ասել՝ «ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»»,- հայտարարեց Աշոտյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությանը՝ Աշոտյանը նշեց՝ ներկա իշխանությունները կարողացել են մսխել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն Արցախի հարցում, հիմա էլ հասել են գեոպոլիտիկ ժառանգությանը։ Աշոտյանը պարզաբանեց՝ մասնավորապես իր խոսքը վերաբերում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ճիշտ հավասարակշռությանը։
«Միայն 2013թ․ կնքված գազային պայմանագիրը Հայաստանին առնվազն 8 միլիարդ դոլարի օգուտ է բերել»,- ասաց Աշոտյանը։
Նա նաև հիշեցրեց՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ մեր երկիրը միլիարդավոր դոլարներ է աշխատում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.