ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՍՈՒՏ
1. Օպերատիվ ստեր- դրանք տարբեր թեմաների վերաբերյալ ընթացիկ «կռուտիտներն» են: Այդ ստերի նպատակը հասարակությանը կարճաժամկետ մոլորության ու հնչեցված հարցերի վերաբերյալ հեշտ հավատացող ու երկար չմտածող մարդկանց խաբելն է: Օրինակ՝ «կարմիր գծերը հանելու ենք», «ասֆալտը լավն է դրա համար վթարները շատ են», «անկանխիկ վճարները նշանակում է թոշակների բարձրացում», «կորոնավիրուսը ստից բան է և պինցետով են բուժում», «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է», «պատերազմը չենք կանգնեցրել, որ չասեն դավաճան», «Արցախը նախկիններն են հանձնել», «բանակում զենք չկար», «Արցախում նախագահի փոփոխության պատճառով եղավ բռնի տեղահանությունը» և հարյուրավոր նմանատիպ ստեր:
2. Ստերի հաջորդ մակարդակը տակտիկական մակարդակն է:
Տակտիկական ստերի նպատակը հասարակությանը երկարաժամկետ սպասողական վիճակի մեջ դնելն ու նրանց էմոցիոնալ, բարոյական ու հանրային աջակցությունը կորզելն է՝ հանուն իշխանության պահպանման: Տակտիկական ստերի մեջ են մտնում օրինակ՝ «ապագա կա», «ձգտում ենք կայուն խաղաղության», «սահմանազատումը ամրապնդում է ՀՀ սահմանների անվտանգությունը», «Կոմունիկացիաները բացվելու են և ադրբեջանցիների հետ առևտուր ենք անելու», «Սահմանադրությունը փոխելու ենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով», «Հայաստանը չունի կադաստրի քարտեզ», «նախկինները 30 տարի բանակցել են Արցախը հանձնելու մասին», «թալանը հետ ենք բերելու» և տասնյակ այլ նմանատիպ ստեր:
3. Կա նաև ստերի բարձր մակարդակը, որ կոչվում է ստրատեգիական սուտ: Եթե օպերատիվ ու տակտիկական ստերը ներքին լսարանների համար են, և լուծում են ժողովրդին անընդհատ խաբված պահելու հարցը, ապա ստրատեգիական ստերը էական վնաս են հասցրել և հասցնելու Արցախին ու Հայաստանի Հանրապետությանը: Նիկոլի կառավարության ստրատեգիական ստերից են՝ «ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել», «Արևմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտումներ», «ԵՄ դիտորդներն ապահովում են ՀՀ սահմանների անվտանգությունը», «դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ չեն օգնել», «Հայաստանը պատրաստ է սկսել ԵՄ հետ անդամության գործընթաց», «Հայաստանը պատրաստ է դառնալ խաղաղության խաչմերուկ» և այլն:
Ստրատեգիական ստերը երեկ համալրվեց ևս մեկ գործընթացով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը: Ինքնին փաստաթուղթը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանյունից նորմալ երևույթ է, սակայն խնդիրն այն է, որ Նիկոլի կառավարությունն այն ուռճեցնում է՝ դարձնելով ստրատեգիական հերթական սուտը: Փաստաթի հրապարակված տեքստը չի նախատեսում ամերիկյան անվերապահ աջակցություն ՀՀ դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Չի նախատեսում ՀՀ շահերի և նախաձեռնություններին ԱՄՆ աջակցություն միջազգային կառևյցներում: Չի նախատեսում ռազմա-տեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության որևէ նոր գործընթաց:
Տնտեսական, հումանիտար, մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման իմաստով հիմնականում վերաարձանագրվել է այն, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է հայ-ամերիկյան՝ իրականում շատ արդյունավետ հարաբերությունների օրակարգում:
ԱՄՆ հետ միջուկային համագործակցության մասում ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ:
Տարածաշրջանային համագործակցության թեմաները ՀՀ ապագայի համար էլ ավելի խնդրահարույց են՝ ՌԴ-Իրան սպասվող նոր փաստաթղթի, Իրանի շուրջ առկա խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ դերակատարության իմաստով: Փաստաթղթից պարզ չէ, թե ո՞րն է այդտեղ լինելու հայկական շահը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցին, ապա ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Իրանը երբեք այդ հարցը չեն վիճարկել ու այն ճանաչվել է դեռևս 1992թ-ից:
Աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին բոլոր երկրներն են հայտարարում, բայց առնվազն հայտարարող երկրների շատ կարևոր հատվածն ունեն միմյանց հետ կոշտ հակասություններ և տարբերվող շահեր: Հետևաբար՝ արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՝ հանուն իրենց էժանագին PR-ի, և նոր ծուղակ չի նախատեսել Հայաստանի վաղվա օրվա համար:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".
-
2025-04-29 10:16
Премьер-министр Эстонии, страны, которая по своей весовой категории практически ничем не выше Армении, а по сути, полностью находится под западной опекой, позволяет себе неуважительное выражение в отношении нашей страны во время совместной с премьер-министром Армении пресс-конференции, потому что прекрасно знает, что адекватной реакции не последует, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-04-29 10:10
Взрыв в порту города Бендер-Аббас нанес удар не только по Ирану, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян. - В то время как мировая пресса сосредотачивается на количестве жертв, разрушениях и химических веществах, одно важное обстоятельство остается в тени: фактически парализован ключевой узел международного транспортного коридора Север-Юг. Речь идет именно о маршруте, который предлагается в качестве реалистичной альтернативы Суэцкому каналу и развитие которого Россия активно продвигает. Коридор должен соединить Санкт-Петербург с индийским Мумбаи через порты Ирана.
-
2025-04-29 09:51
Суверенитет не продается и не обменивается на временные политические выгоды, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, отметив, что передача паспортно-идентификационной системы французскому консорциуму – стратегическая капитуляция в обмен на временное упрощение визового режима и мнимые технические улучшения, и все происходящее укладывается в логику систематического ослабления инфраструктуры национального суверенитета и передачи ключевых функций под внешний контроль. Публикацию полностью приводим ниже.