Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՏԽՐԱՀՌՉԱԿ GPS-Ի ՀԻՄՔԻ ՎՐԱ ԿՐԿԻՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԽՐՃՎԵԼՈՒ Է ՄԵՐ ՏԱՐԱԾՔ
Մինչ հասարակությունն արդարացիորեն քննարկում է Ալիևի հերթական սպառնալիքներն ու վերջնագրերը, իսկ իշխանությունը շարունակում է իր շոուները, առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Փաշինյանի տխրահռչակ «բանավոր ըմբռնումներից» հերթականը, որի համաձայն, տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով վերստեղծելով լրջագույն մարտահրավերներ։
Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։
Իմ նշած տեղեկության իսկությունը փաստում է հենց Ալիևի հայտարարությունն առ այն, որ իր առաջարկով (պարտադրանքով) հունվարին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստ։
Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ, կարևորագույն դիրքեր, մի քանի հատվածներում վերահսկել միջպետական ճանապարհը և այլն։ Սա կարող է մատուցվել փաշինյանական «եթե չտանք՝ պատերազմ կլինի» կամ «սահմանների ճշգրտում» տխրահռչակ պատճառաբանությունների սուոսով:
Կարևոր է, որ հանրությունը լինի զգոն, և հնարավոր զարգացումների դեպքում պետք է պատրաստվենք դիմադրության՝ հերթական հայրենահանձնումը կանխելու համար։
Նշված գործընթացի վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.