Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ․ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ականատես ենք լինում, թե ինչպես է Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով իրականացնում ցեղասպան գործողությունների հերթական ակտը: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը:
«Այն, ինչ կատարվեց Արցախում 2020 թվականի աշնանը և 2023 թվականի սեպտեմբերին, և այն, ինչ կատարվում է այսօր, դա պատմական մի մեծ շղթայի տարբեր օղակներն են: Այդ շղթայի սկիզբը դեռ դրված էր 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբին՝ Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանության տարիներին և շարունակվեց Ադրբեջանում 1988-92 թվականներին, հետո արդեն հետևեց Բուդապեշտում տեղի ունեցած սպանությունը, Ապրիլյան պատերազմը, Արցախի հանձնումը ու Ցեղասպանությունը:
Հիմա ականատես ենք լինում, թե ինչպես է Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով իրականացնում այդ ցեղասպան գործողությունների հերթական ակտը»,- ցավով արձանագրել է Մարինա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ցեղասպանության կազմակերպիչներն անպատիժ մնացին, դրա համար էլ այն այսօր էլ շարունակվում է։
«Երբ խոսում ենք 35 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության մասին, դա իր բոլոր հատկանիշներով համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: Հենց Բաքվի ջարդերի, ցեղասպանություն իրականացնողների ու ամենակարևորը՝ պլանավորողների անպատիժ մնալն էր պատճառը, որ Ադրբեջանը կարողացավ իրականացնել հաջորդող բոլոր ցեղասպան գործողությունները:
Այդ իրադարձությունները Բաքվում, որոնք մնում էին անպատիժ ու որևէ մեկը չէր փորձում դա կասեցնել ու պաշտպանել հայերին, տևեցին մեկ շաբաթ, ինչը վկայում է այն մասին, որ դրանք պլանավորված էին, կազմակերպված էին պետական մակարդակով և նույնիսկ համաձայնեցված էին սովետական ղեկավարության հետ, որը զորք մտցրեց Բաքու՝ ընդամենը հունվարի 20-ին, երբ արդեն սպառնալիք կար, որ այսպես կոչված Ադրբեջանի ազգային ճակատը կզավթի իշխանությունը»,- փաստերն է ներկայացրել մեր զրուցակիցը:
Գրիգորյանը նշել է, որ Բաքվի ջարդերից հետո չկա հստակ պաշտոնական տվյալ, թե քանի մարդ է սպանվել:
«Ինչ վերաբերում է զոհերի թվին, կասեմ, որ մենք մինչև այսօր չգիտենք կոնկրետ տվյալ: Կարծում եմ՝ երբեք չենք էլ իմանա Բաքվի կատարած ցեղասպանության զոհերի իրական թիվը: Ի տարբերություն Սումգայիթի՝ որտեղ մենք գոնե ունենք պաշտոնական թիվ՝ 27 սպանված, չնայած շատ ավելի շատ էին, ենթադրում ենք, որ 150-250 մարդ է սպանվել Սումգայիթում: Բաքվի ջարդերից հետո չհրապարակվեց նույնիսկ ինչ-որ պաշտոնական թիվ: Ենթադրում ենք, որ սպանվածների թիվը կարող է հասնել 600-ի, ինչպես նաև եղել են հազարավոր տուժածներ»,- ասել է Մարինա Գրիգորյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.