Последние новости

ԱՐՑԱԽԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Բաքվում սկսվեց այն, ինչը հնարավոր չէ բնորոշել այլ կերպ, քան դատաստան հայկական Արցախի նկատմամբ, որը նախաձեռնել է Ալիևը՝ պատմական արդարության վերականգնման և Ադրբեջանի կազմում գաղութային դրությունից տարածաշրջանի ազատման համար համայն հայության պայքարի ազգային-ազատագրական բնույթի բուն գաղափարը վարկաբեկելու նպատակով։

Արցախի ղեկավարներին եվ նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվող անհեթեթ մեղադրանքները հասցեագրված են համայն հայությանը, որի ազգային ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանն ուղղված գործողություններն Ադրբեջանում պատրաստվում են ողջ աշխարհի առջև որակել իրենց պետության դեմ ուղղված հանցագործություն:

Եթե Փաշինյանը լիներ Հայաստանի ազգային ուղղվածություն ունեցող ղեկավար, նա այսօր կհրավիրեր հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա բոլոր դեսպաններին, նրանց համար կբացահայտեր Բաքվում տեղի ունեցող դատաստանի իրավական ողջ ողորմելիությունը և կհիմնավորեր սեփական ազատության և ազգային արժանապատվության համար արցախահայության պայքարի օրինականությունը՝ միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան, ինչպես նաև՝ այդ պայքարի հակագաղութային բնույթը։ Կամ ասուլիս կհրավիրեր Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար՝ ԶԼՄ-ների տեղական ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սակայն թուրք-ադրբեջանական այս կամակատարը, որն ի վիճակի չէ ինքնուրույն գործելու և սովոր է կատարել ուրիշի կամքը, նույնիսկ հաշիվ չի տալիս իրեն, որ այսօր հրապարակային պարսավանքի է ենթարկվում ոչ միայն Արցախի ղեկավարությունը, որին ինքը ուրացել է, այլև ողջ հայ ժողովուրդը, որին կոչված է պաշտպանելու՝ նրա առջև իր ստանձնած պարտավորությունների բերումով։ Այն ժողովուրդը, որը նրան հանձնեց իր մանդատը, այսինքն վստահեց իր ճակատագիրը։ Ադրբեջանական բռնապետի անսահման ցինիզմը, որն այդպես էլ որևէ լուրջ դիմադրության չբախվեց ո՛չ տեղական, ո՛չ տարածաշրջանային, ո՛չ էլ միջազգային լայն մակարդակով, այսօր հասցրել է իրավիճակը գագաթնակետին, երբ ամբողջ աշխարհին կփորձեն ապացուցել, թե մարդկանց իրական աստվածը սատանան է:

Արցախի դեմ դատը վտանգավոր նախադեպ է համամարդկային տեսանկյունից։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ առկա են անկլավային կարգավիճակ ունեցող տարածաշրջաններ, որոնք բազմիցս ցանկություն են արտահայտել ինքնորոշվելու և անջատվելու այն պետությունից, որի մասն են կազմում։ Բաքվում ընթացող դատական խեղկատակությունը պատրաստվում է հավասարեցնել ինքնորոշման իրավունքի համար ժողովուրդների շարժումները ահաբեկչական գործունեության և իրենց վարչական ենթակայության պետությունների տարածքային ամբողջականության դեմ հանցագործության:

Միջազգային իրավունքով այդ երկու իրավունքները՝ ինքնորոշման և տարածքային ամբողջականության, ճանաչվում են միմյանց չհակասող, քանզի ցանկացած ժողովուրդ ունի ինքնորոշման և տիտղոսային ազգից զատվելու իրավունք՝ վերջինիս կողմից խտրականության և ճնշումների քաղաքականության դեպքում։ Արցախի պարագայում ոչ միայն Արցախում, այլև ընդհանրապես Ադրբեջանում հայերի նկատմամբ ազգային հատկանիշով խտրականության փաստերը ամբողջ հատորներ են կազմում, որոնք փաստագրական վկայությունն են ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգի ներկայացուցիչների դեմ կատարված հանցագործությունների: Փաշինյանական իշխանությունն անտեսել է և փորձում է ազգային հիշողությունից ջնջել բոլոր այդ փաստաթղթերն ու ապացույցները։ Բայց դրանով նա կջնջի լոկ իրեն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДИСКРЕДИТАЦИЯ ПРАВА НА САМООПРЕДЕЛЕНИЕ
    2025-02-20 09:10

    Недавно бакинская инквизиция, называющая себя судом, огласила обвинение в отношении бывших руководителей Арцаха. Содержание этого обвинения было предсказуемым, а его итоговый текст лишь подтвердил то, что было ясно изначально: на скамье подсудимых в лице обвиняемых сидел Арцах со своим правом на национальное самоопределение.

  • К 140-ЛЕТИЮ СО ДНЯ РОЖДЕНИЯ ВААНА ТЕРЬЯНА
    2025-02-17 10:11

    Этот перевод стихотворения Ваана Терьяна был написан мною много лет тому назад, когда я активно увлекался поэзией. Стихотворение называется Տխրություն․ Им начинается первый том сочинений поэта из трёх, изданных Армянским Госиздатом в Ереване в 1960 году. Оно было написано в 1908 году.

  • ВЗГЛЯД В ПРОШЛОЕ
    2025-02-07 10:37

    Недавняя интересная статья Гургена Баренца о судьбе бывшего первого секретаря Нагорного-Карабахского Областного Комитета КП Азербайджана Бориса Кеворкова заставила меня вспомнить один факт, связанный с его деятельностью.

  • "ДЕМОКРАТИЧЕСКИ ИЗБРАННЫЕ" ДИКТАТОРЫ
    2025-02-05 09:33

    Недавно Александр Лукашенко "демократическим" путем воспроизвел свою собственную власть, получив более 86% голосов избирателей. Не знаю, известно ли белорусскому народу, какой реальный процент из них отдал голоса своему незаменимому и пожизненному президенту, но только вот о выборах в Беларуси в европейских странах говорят, беря это слово в кавычки. Хотя Лукашенко совсем не интересно мнение Евросоюза. Ему гораздо важнее мнение народа Беларуси. И это, конечно, правильно для национально ориентированного лидера. Как и все "демократически избранные" диктаторы (а Лукашенко избирается уже в седьмой раз подряд), он "искренне" считает, что каждый гражданин его страны имеет несомненное право на свое личное мнение. Только вот, его личное мнение важнее всех остальных.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ