Последние новости

ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ «ՓՈԽԱՐԿՈՒՄ»

Մինչ չինովնիկներն ու փորձագետները փորձում են Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների շրջանում լուսավորչական աշխատանք տանել եկամուտների ներդրված տոտալ հայտարարագրման մեխանիզմների վերաբերյալ, պարզվում է, որ նախորդ տարվա փորձը պետք է ակնարկեր կառավարությանը. հասարակությունը բացարձակ անպատրաստ է նորամուծությանը: Ասենք, դրան ակնհայտորեն պատրաստ չեն նաև պետական կառույցները։ Կարելի է փաստել, որ այդ նույն փորձն արձանագրել է զանգվածային հայտարարագրման ներդրման գաղափարի ձախողում, բայց կառավարությունը շարունակում է իրենը պնդել, ինչը, անկասկած, կվերածվի ևս մեկ ձախողման: Այլ բան է, որ նույնիսկ ձախողումից կառավարությունը կարող է օգուտ քաղել։ Իհարկե, մտնելով համաքաղաքացիների գրպանը։

ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՆԳԱՄԱՆՈՐԵՆ ՉԵՆՔ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ: Ուշադրության առնենք դրա հետ կապված միայն որոշ փաստեր: Ահավասիկ, ըստ օրենքի՝ ընթացիկ տարում 2024 թվականի եկամուտների մասին հարկային մարմնին պետք է հայտարարագիր ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները։ Ընդհանուր առմամբ խոսքը շուրջ 700 հազար ՀՀ քաղաքացիների մասին է։ Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հայտարարագրեր չներկայացնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում մարդիկ կզգուշացվեն, որ իրենք խախտում են թույլ տվել։ Դրանից հետո, եթե հայտարարագիրը կրկին չներկայացվի, ապա գործի կդրվեն տուգանքները։ Այսպես, առաջին ամսվա համար (նախազգուշական ամսից հետո) տուգանքը սահմանվել է 5 հազար դրամ, հետո այդ թիվը կրկնապատկվում է և այլն: Այսինքն եթե մինչև հուլիսի 1-ը հայտարարագիր չներկայացվի, ապա հայտարարագիր չներկայացրած քաղաքացիները կտուգանվեն առնվազն 5 հազարով:

Հիմա ներկայացնենք, թե երկրի քանի քաղաքացի այս տարի կարող է հայտնվել տուգանվածների թվում։ Իհարկե, փոքրիշատե ճշգրիտ թիվ կանխատեսելն անհնար է, բայց կարելի է գնահատել, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը։ Եվ այստեղ ուշադրություն դարձնենք անցած տարվա փորձին։

Ահա ուրեմն, 2024 թվականին նախորդ տարվա վերաբերյալ հայտարարագրեր պետք է ներկայացնեին 120 հազար ֆիզիկական անձինք։ Դա եկամուտների համընդհանուր հայտարարագրման ծրագրի առաջին փուլն էր, որի շրջանակներում համապատասխան տվյալներ պետք է ներկայացնեին պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները, բաժնետեր, առևտրային կազմակերպությունների սեփականատեր հանդիսացող, 20 միլիոն դրամից ավելի վարկ ստացած անձինք։

Եվ ահա, պարզվում է, ֆիզիկական անձանց այդ հսկայական բանակից 59 հազարը հայտարարագիր չի ներկայացրել։ Այսինքն նրանց ուղիղ կեսը, ովքեր օրենքով պարտավոր էին պետությանը տեղեկատվություն հայտնել իրենց եկամուտների մասին, դա չի արել։ Թե ինչ պատճառներով՝ առանձին հարց է։ Բայց այստեղ հետաքրքիրն այլ բան է։ Եթե այդ մարդիկ տուգանվեն առնվազն 5 հազար դրամով, ինչը նախատեսված է օրենքով, ապա կստացվի մոտ 300 միլիոն դրամ։ Եվ ահա միայն առաջին տուգանային ալիքը այդքան գումար կբերի գանձարանին:

Հիմա, հիմք ընդունելով այս թվերը, փորձենք տեսնել ապագան, ասենք՝ ընթացիկ տարվա հուլիսը։ Ենթադրենք՝ հայտարարագրեր չեն ներկայացնում այն մարդկանց կեսը (նախորդ փուլի նմանությամբ), ովքեր պարտավոր են դա անել մինչև մայիսի 1-ը։ Իրականում ակնհայտ է, որ հայտարարագրեր չներկայացնողները շատ ավելի մեծաթիվ կլինեն։ Դատեք ինքներդ: Կրկին անդրադառնալով նախորդ փուլին՝ հարկ է հաշվի առնել այն փաստը, որ քաղաքացիական ծառայողները կամ առևտրային ընկերությունների սեփականատերերն ի բնե ունեն օրենսդրության ոլորտում տեղեկացվածության և կարգապահության ավելի բարձր մակարդակ, քան մնացյալ բոլորը: Ըստ այդմ՝ հայտարարագրերի ներկայացման մասով էլ կարգապահության մակարդակն այստեղ պետք է զգալիորեն բարձր լինի, քան մյուս վարձու աշխատողների պարագայում։ Եվ այդուհանդերձ, կրկնեմ, նրանց կեսն անտեսել է օրենքի պահանջը։ Դժվար չէ կռահել, որ այն իրավիճակում, երբ հաշվետվություն պետք է ներկայացնեն անխտիր բոլորը, խախտողները տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ կլինեն։

Լավ, ենթադրենք, թե հրաշք տեղի կունենա և մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը («նախազգուշական» ամսից հետո) հայտարարագիր չի ներկայացնի դա անել պարտավոր մարդկանց կեսը։ Սա նշանակում է, որ արդեն հուլիսից այդ անձանց նկատմամբոտ 350 հազար ՀՀ քաղաքացիների) կսկսեն գործել տույժեր։ Իսկ դա բյուջե կբերի 1 մլրդ 750 հազար դրամ։ Եվ սա միայն մեկ, առաջին տուգանային «սեանսի» արդյունքում։

Այսպիսով, ակնհայտ է, որ հայտարարագրման համակարգի զանգվածային ներդրման գաղափարի ձախողումը ֆիսկալային առումով ավելի ձեռնտու է կառավարությանը, քան այդ մեխանիզմի արդյունավետ ու լիարժեք գործողությունը: Իհարկե, եթե կառավարությունն առաջնորդվեր Փաշինյանի այն կարգախոսով, թե ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, ապա նախորդ տարվա հայտարարագրերի ձախողումից հետո իշխանությունը պետք է ընդհանրապես կասեցներ այդ մեխանիզմի ներդրման գործընթացը, հասկանար, թե ինչու հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեցողների ուղիղ կեսը դա չարեց, բացահայտեր և վերացներ խնդիրները, նախապատրաստեր հասարակությանը եկամուտների զանգվածային հայտարարագրմանը և հետո նոր անցներ հաջորդ փուլին։

Կրկնեմ, այդպես պետք է լիներ այն պայմանով, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ Բայց կառավարությունը գնաց հակառակ ուղղությամբ։ Տեսնելով, որ առաջին փուլում գաղափարի ներդրումը ձախողվել է, որոշեցին այդ ձախողման հիման վրա անցնել երկրորդ՝ ավելի զանգվածային փուլի։ Դրանով իսկ կառավարությունը ազդարարեց, որ ժողովուրդը հենց տուգանքի մատերիալ է։ Բացի այդ, նա ցույց տվեց, որ նախընտրում է չխուսափել պետական ծրագրերի ձախողումներից, այլ «փոխարկել» դրանք (ձախողումները) պինդ արժույթի. համաքաղաքացիների գրպանից կորզված տուգանային դրամների։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЖИЗНЬ УЖЕ ВСЕ ПОКАЗАЛА
    2025-06-20 09:10

    Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ