ՀԿԵ-Ի ՍՈՑԾՐԱԳՐԵՐԻ ԾԱՎԱԼԸ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 215 ՄԼՆ ԴՐԱՄ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արտաքին և ներքին սոցիալական ծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է 215 մլն դրամ։ Ծրագրերի մեծ մասն իրականացվել է արհմիության և ընկերության կողմից Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, որն ուղղված է բազմահազարանոց կոլեկտիվի աշխատակիցների սոցիալական աջակցությանը:
Մասնավորապես, համատեղ միջոցներն ուղղվել են աշխատակիցների բժշկական ծառայությունների վճարմանը, Սևանի և Լոռու մարզի հանգստյան տներում աշխատակիցների և նրանց երեխաների հանգստի կազմակերպմանը, կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, անվճար ճանապարհորդական տոմսերի տրամադրմանը և այլն։ Բացի այդ, հաշվետու տարում խրախուսանք է տրվել աշխատակիցների ընտանիքներում 74 երեխայի ծնվելու կապակցությամբ, ինչպես նաև 110 առաջին դասարանցիների:
ՀԿԵ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը նշում է, որ արհմիության և ընկերության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրերն ուղղված են աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությանը: «Առանձին ծրագրեր ուղղված են աշխատանքային պայմանների բարելավմանը։ Դրանք, անկասկած, նպաստում են կայուն և արդյունավետ աշխատանքին, բարձրացնում են նյութական և սոցիալական ապահովությունը և թիմում ստեղծում են դրական բարոյահոգեբանական մթնոլորտ: Մեր թիմը մեծ է, մարդիկ տարբեր խնդիրներ ունեն ինչպես աշխատանքային գործընթացի կազմակերպման, այնպես էլ անձնական պլանի առումով։ Հենց այստեղ է, որ արհմիությունը, որպես աշխատողների իրավունքների և շահերի պահպանմանն ուղղված կառույց, պարտավոր է արձագանքել և իր անդամների խնդիրների մի մասը վերցնել իր վրա», - նշում է Ա.Մարտիրոսյանը:
ՀԿԵ-ի արտաքին ծրագրերի շարքում հարկ է նշել աջակցությունը Ֆիոլետովո գյուղի դպրոցին, Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցին, սպորտային միջոցառումների խթանմանը և մի շարք այլ ծրագրեր: 2024 թվականին արտաքին սոցիալական ծրագրերի շրջանակներում ամենաշատ միջոցներն ուղղվել են Դեբեդ գետի գարնանային վարարումներից տուժած ընկերության աշխատակիցներին՝ Սանահինի բնակիչներին, ինչպես նաև աղետի գոտում հայտնված Լոռու մարզի որոշ համայնքներին աջակցելուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-26 09:00
22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.