Լուկաշենկոն՝ Հայաստանի վարչապետի մասին. «Հանգստացրեք նրան այնտեղ. նա կկործանի Հայաստանը»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը «սիրախաղ է անում» Եվրամիության հետ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Նրանք սկսեցին սիրախաղ անել ԵՄ-ի հետ: Չափազանց վտանգավոր խաղ։ Հանգստացրեք նրան այնտեղ: Նա կկործանի Հայաստանը։ Նա նաև իր դեմ է տրամադրում Ռուսաստանին։ Նա շրջապատված է, փոքր տարածք է։ Բնակչությունը հսկայական չէ։ Իսկ նա շրջապատել է իրեն թշնամիներով: Ահա, Եվրամիությունը կսկսի նրան ինչ-որ բանով օգնել այնտեղ... Նա կկործանի երկիրը։ Ուստի նրան պետք է հանգստացնել։ Չի կարելի Կովկասում պատերազմ թույլ տալ»,- հայտարարել է նա։
Լուկաշենկոն խոսել է նաև Բելառուսի հանդեպ Հայաստանի ղեկավարության «վիրավորվածության» մասին։
«Նրանք ինձնից վիրավորված են, որ աջակցել եմ Ադրբեջանին։ Աստված ձեզ հետ, ես միշտ կողմնակից եմ եղել ողջախոհությանը, կողմնակից եմ եղել, որ պատերազմ չլինի, որ իրար հետ չկռվենք»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն պնդում է, որ «մի ժամանակ նա իրականում միջնորդի դեր է կատարել» Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ «փորձելով նպաստել տարածքային վեճի խաղաղ կարգավորմանը», իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրում»։
«Ալիևը Հայաստանի հետ կռվելու նպատակ անգամ չի ունեցել»,- պնդում է Բելառուսի նախագահը։
Ըստ Լուկաշենկոյի, ինքը հրապարակավ հնչեցրել է այդ առաջարկները, այդ թվում՝ Հայաստանում, «սակայն Հայաստանի ղեկավարության մոտ այդ առաջարկները զարգացում չեն ստացել»։
«Այն, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Միայն իրենց մեղքն է»,- ասել է նա։
Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր հայտարարություններում ընդունել Ադրբեջանի տարածքային հավակնությունները, երբ կարող էր այդպես չանել, կարծում է Բելառուսի նախագահը։
«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ դա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի: Ե՞ս ինչ կապ ունեմ։ Նրանք որոշեցին «կրակել» ինձ վրա, բայց գիտե՞ք, թե ում էին ուզում խփել»,- ասել է նա։
Լուկաշենկոն նույնիսկ հայտարարել է, որ ինքը նախկինում և հիմա էլ «լավ է վերաբերվում Հայաստանին և այդ երկրի ժողովրդին», գրում է ԲԵԼՏԱ-ն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.