Ակնկալում ենք ՀՀ մասնակցությունը Հայրենականում հաղթանակի տոնակատարությանը. Կոպիրկին
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք նախատեսված են մայիսին Ռուսաստանում:
Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
«Դուք գիտեք, որ ՌԴ նախագահը ԱՊՀ իր գործընկերներին հրավիրել է 2025 թվականի մայիսին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին»,- ասել է Կոպիրկինը Երևանում՝ շրջափակման մեջ գտնվող երեխաների հուշարձանի մոտ:
Դիվանագետը հիշեցրել է, որ հուշարձանը բացվել է 10 տարի առաջ Երևանի քաղաքապետի ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից: Նանշելէ, որ ամեն տարի այստեղ հարգանքի տուրք են մատուցում մարդասիրության, գթասրտության այն մեծ ակտի հիշատակին, որը հայ ժողովուրդը դրսևորեց Լենինգրադի շրջափակման մեջ գտնվող երեխաների նկատմամբ:
«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին Ռուսաստանի, ռուս ժողովրդի անունից՝ մարդասիրության այս մեծ արարքի համար։ Վստահ եղեք, մենք դա երբեք չենք մոռանա, - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Ավաղ, այսօր շատ սուր է դրված պատմական հիշողության պաշտպանության հարցը, նշել է դեսպանը։ Կոպիրկինի խոսքով՝ այսօր փորձ է արվում ոչ թե պարզապես խեղաթյուրել պատմական փաստերը, այլ վերաշարադրել պատմությունը։Եվ այսօր գլխավոր բարոյական խնդիրը պատմական ճշմարտությունը պաշտպանելն է ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 11:50
На Общественном (на самом деле – государственном) телевидении Армении косяком идет пропаганда и реабилитация нацизма. Уже ясно, что это не случайность, а тренд. Важно понять, что за этим стоит, чего добивается власть.
-
2025-05-13 11:48
Турецкая сторона не располагает данными о планах президента США Дональда Трампа приехать в Стамбул, на возможные переговоры РФ и Украины 15 мая, сообщил РИА Новости дипломатический источник.
-
2025-05-13 11:45
В рамках осуществленного Антикоррупционным комитетом производства установлено, что руководитель и заместитель руководителя соответствующего отдела муниципалитета общины Варденис Гегаркуникской области Республики Армения, используя свои должностные полномочия в интересах взяткодателей, получили взятку от директора компании, осуществляющей технический контроль, и сотрудника этой же компании.
-
2025-05-13 11:41
Комиссия США по международной религиозной свободе (USCIRF) 5 июня проведет виртуальные слушания по ситуации в Азербайджане, в ходе которых также будет затронут вопрос уничтожения армянского культурного наследия, говорится в сообщении USCIRF.