«Հըլը հանգստացեք, ձեր քուչի մակարդակի բազառները էս դահլիճից դուրս կտանեք»․ Ավագանու նիստում վեճը վերածվեց ծեծկռտուքի (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ կտրուկ լարվեց իրավիճակն Երևանի ավագանու նիստի ժամանակ, որի շրջանակում քննարկվում է տրանսպորտի սակագնի փոփոխության հարցը։
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղից սկսեցին ինչ-որ բաներ բղավել, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Լավ, լավ, էսքան մի ոգևորվեք: Հանգստացեք»:
«Իյա, էսքան մի ոգևորվեք, հանգստացեք, հըլը մի րոպե է, ժողովուրդ ջան, հանգստացաք հլը մի հատ, ձեր քուչի մակարդակի բազառները էս դահլիճից դուրս կտանեք։ Ոստիկանությանը հրավիրեք ներս, խուլիգանությունն էս դահլիճում չի ընդունվելու։ Ով սառույցի կարիք ունի, դուրս եկեք, մի հատ սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք, եթե կուզենաք, կգաք, կվերադառնաք դահլիճ, չեք ուզենա՝ դրսում մնացեք»,- ասաց Ավինյանը՝ փորձելով հանդարտեցնել կրքերը։
Սակայն իրավիճակը շարունակում էր լարված մնալ, ու հայտարարվեց 15 րոպե ընդմիջում։
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.