ԱՆ․ Հայաստանում շարունակում է պահպանվել ՍՇՎ-ի ակտիվությունը, թոքաբորբով հոսպիտալացվել է 578 պացիենտ
2025 թվականի 5-րդ շաբաթվա (հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է 307․3), նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ, 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է 1.1 անգամ։
Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 1022 պացիենտ, նախորդ շաբաթվա համեմատ հիվադացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա:
Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել է 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիատալացումները նվազել են 1,1 անգամ։
Թոքաբորբով հոսպիտալացվել է 578 պացիենտ, որոնց 67.4%-ը ևս կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ գրեթե նույնն են։
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.