Թադևոս Ավետիսյան․ 2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով
2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով, գրեթե 1,5 անգամ ավելի բարձր չափով, քան ՀՆԱ-ի աճը: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Թադևոս Ավետիսյանը։
«1․ 2024 թվականի տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 8 տոկոս՝ առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով։
2․ Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը։ Նախորդ տարվա համեմատ՝ 2024 թվականին ոլորտն ունեցել է զրոյականին մոտ աճի ցուցանիշ (1,6 տոկոս), որը տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2,5 անգամ։
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառությունը 2024 թվականին նվազել է շուրջ 4 տոկոսով։
3․ Արդյունաբերության ոլորտի աճը 2024 թվականին կազմել է ընդամենը 4,7 տոկոս՝ առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ նվազելով շուրջ 4 անգամ։
4․ Կացության կազմակերպման ծառայությունների ոլորտի (հյուրանոցներ, հանրային սնունդ և այլն) 2024 թվականի աճի ընդհանուր ցուցանիշը նվազել է շուրջ 30 տոկոսով՝ առաջին կիսամյակի համեմատ։
5․ 2024 թվականին շուրջ 200 միլիարդ դրամի չափով հարկերի թերհավաքագրման հետևանքով ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով։
6․ 2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով (1 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ գրեթե 1,5 անգամ ավելի բարձր չափով, քան տնտեսությունը՝ ՀՆԱ-ի աճը։
7․ Արձանագրվում է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ 2024 թվականի ամբողջական ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին կիսամյակում արդեն իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 334 միլիոն ԱՄՆ դոլարով, Հայաստանից շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են դուրս եկել, քան ներհոսքն է կազմել։
8․ 2024 թվականի 4-րդ եռամսյակում նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ կազմելով 75811 դրամ»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.