Последние новости

Հայտնի է Մերձավանում սպանված տղայի անունը. նա գյուղապետի զարմիկն էր

Անցած գիշեր Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում կրակոցների հետևանքով մահացածը բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան է` 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս մասին գրում է Mediahub կայքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։

Կայքի տեղեկություններով` Մհեր Ախտոյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի «Թոխմախի Մհերի» սանիկն է։ Նա գյուղում մշտապես սկանդալների ու կռիվների կիզակետում է եղել։

Կայքին նաև հայտնի է դարձել, որ Մհեր Ախտոյանին, որը, ի դեպ, իր քաղաքական թևը փոխել է 2018-ից հետո, հիմա էլ հովանավորում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը հենց Փարաքարից է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ