ՄԻՊ․ Ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդման իրականացումն անձի նկատմամբ, իմ կողմից դիտարկվել է մտահոգիչ
«Ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդման իրականացումն անձի նկատմամբ, իմ կողմից դիտարկվել է մտահոգիչ։ Այսինքն, խոսքը կարող է լինել կամ ընկալվել որպես ատելության խոսք, բայց քրեաիրավական պատասխանատվություն նման խոսքի համար պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով 70-ամյա Ղարիբ Բաբայանի կողմից տեսանյութի հրապարակման համար նախաձեռնված քրեական վարույթին։
«Բայց անկախ նրանից, որ մտահոգիչ եմ համարում նման հիմքով քրեական հետապնդման իրականացումը, նաև որևէ մեկի կողմից չի կարող արդարացվել վիրավորանքի, ատելության խոսքի տարածումը, դրա համար բոլորս պետք է ձեռնպահ լինենք դրանից։ Հետագայում բանավեճը տարածվեց այն ուղղությամբ, որ գուցե անվտանգության հետ կապված հարցեր կան, որոնք քննության ենթակա են։ Ես նշել եմ, որ դա իմ իրավասություններից դուրս է, ես չեմ կարող իրավապահ մարմիններին պարտադրել՝ անվտանգության հարցերով իրականացնել քննություն կամ ոչ, մինչև այն պահը, քանի դեռ գործ չունենք մարդու իրավունքների հետ»,–ասաց Անահիտ Մանասյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).