ՀԱՅ ԴԱՏԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր «American Enterprise Institute»-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։
Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար: Համբարյանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ձախողումը քաջալերում է ավտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանված պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների և մշակութային ժառանգության ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կապահովի հայերի անվտանգ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը Արցախ։ Համբարյանը նկատել է․ «Լավ քաղաքականությունը սկսվում է բարոյական մաքրությունից։ ԱՄՆ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, այլ ոչ թե պարզապես մտահոգիչ հայտարարություններ անի»:
Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան հետագա ագրեսիայի նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պետք է դադարեցվի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստված մի արասցե սա էլ ավելի մեծ ագրեսիայի նախերգանք լինի»․ - ասել է Սմիթը: Նա պետդեպարտամենտին կոչ է արել Ադրբեջանին որակել որպես «Հատուկ մտահոգության երկիր» (CPC)՝ հայ քրիստոնյաների նկատմամբ սիստեմատիկ հալածանքների համար։
Քրիստինե Առաքելյանն իր հերթին պնդել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամերիկյան ջանքերում: Նա մասնավորապես նկատել է․ «Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության կայունացումը մեծապես օժանդակող և իրականում անհրաժեշտ պայման կլինի խաղաղություն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ նաև պաղեստինյան հարցում»:
Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը կարևորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապությունը՝ փաստաթղթավորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և հոգևոր կոթողների համակարգված ոչնչացումը։ Նա նաև կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողության ներքո՝ արցախահայության վերադարձի իրավունքը»,–ասված է հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 11:18
Армения не будет выводить своих миротворцев из Косово, хотя ранее премьер-министр Никола Пашинян заявил, что "армянская армия не имеет никаких задач, которые нужно решать за пределами международно признанной территории Республики Армения". Такой вывод можно сделать из ответа МИД на запрос Sputnik Армения.
-
2025-04-29 11:17
Когда президент Ирана заявляет, что не позволит третьим сторонам создавать проблемы в отношениях с Азербайджаном, он напрямую имеет в виду Израиль. Об этом в интервью Новости Армении - NEWS.am заявил иранский эксперт Пуйя Хосейни.
-
2025-04-29 10:38
Второй президент Армении Роберт Кочарян выступил с резкой критикой в адрес действующего руководства страны, заявив, что именно бездействие и популизм властей привели к катастрофическим последствиям для Арцаха и безопасности самой Армении. На встрече со студентами и преподавателями «Армянского университета» Кочарян не только напомнил о нереализованных дипломатических возможностях, но и обозначил системные просчеты в оборонной политике, внешних связях и восприятии угроз.
-
2025-04-29 09:30
Рабочий скончался, упав с шестого этажа строящегося элитного здания в центре Еревана, сообщает сайт криминальной хроники shamshyan.com.