Последние новости

Պրիմակով․ Բաքվի Ռուսական տան և USAID-ի համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում

Բաքվի Ռուսական տան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» չի զբաղվում քաղաքական հարցերով, ի տարբերություն ամերիկյան կառույցի։ Դրա մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Պրիմակովն ուշադրություն է հրավիրել այն հրապարակումների վրա, որոնք պնդում են, թե իբր Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցվել է այնպես, ինչպես USAID-ի աշխատանքը, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, գրում է ТАСС-ը։

«Մենք երբեք քաղաքական հարցերով չենք զբաղվել ու չենք զբաղվում։ Գուցե դա մեր թուլությունն է, բայց նման միտք երբեք չենք ունեցել: Ռուսական մշակութային կենտրոնը զբաղվել է բացառապես հումանիտար համագործակցությամբ»,- ընդգծեել է Պրիմակովը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ