Последние новости

Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ-ի նախագահին՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է դիմել Ադրբեջանի նախագահ Ալիևին ու կոչ անել անհապաղ ու առանց նախապայմաների ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնց դատը Բաքվում ընթանում է դռնփակ ու առանց միջազգային դիտորդների մասնակցության։

Տեղեկությունը հայտնում են կաթողիկոսության մամլո ծառայությունից։

Նամակում նա հիշեցրել է նախընտրական պայքարի ժամանակ Թրամփի՝ արցախահայության բռնագաղթը դատապարտելն ու արցախահայության վերադարձի իրավունքը շեշտելը։

Արամ Առաջինը նաև ընդգծել է ԱՄՆ-ի դերը միջազգային իրավունքի խախտման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում՝ զգուշացնելով, որ շարունակական անգործությունը կհանգեցնի հայերի դեմ հետագա ագրեսիայի։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Դոնալդ Թրամփը զանգահարել էր Արամ Առաջինին ու վերահաստատել էր իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ