Լեռնիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է
Ադրբեջանը հստակ, պլանավորված շարունակում է ոչնչացնել Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի կրոնական հանդուրժողականության մասին, ճիշտ չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նշենք, որ վաշինգտոնյան այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և հայտարարել, որ տարածաշրջանում, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, կա կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ, որն ավելի իրատեսական է դարձնում խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։
«Ադրբեջանի գործողություններում ես չեմ տեսնում կրոնական հանդուրժողականության նշույլ։ Ադրբեջանը հստակ, պլանավորված շարունակում է Արցախում մշակութային էթնոցիդը։ Այդ քաղաքականությունն ընդգրկում է ոչ միայն եկեղեցիների, հուշարձանների, այսինքն` պատմամշակութային ժառանգության ոչնչացում, այլև ավերման և ոչնչացման ճանապարհով փոխվում է պատմական լանդշաֆտը, բնակավայրերի ընդհանուր տեսքը, վկայությունները բազմաթիվ են»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` թե՛ միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են հակամարտությունների գոտիներում զբաղվել մշակութային ժառանգության պահպանությամբ, թե՛ ՀՀ իշխանությունները որևէ ձևով, որևէ տեսանելի քայլ չեն կատարում Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար։
Իսկ Ադրբեջանի կրոնական անհանդուրժողականության վկայությունն է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի, Լիսագորի, Մոխրենեսի, Խծաբերդի ավերումները, Սղնախ գյուղի գերեզմանոցի ոչնչացումը, և ոչ միայն։
«Հստակ քաղաքականություն պետք է վարվեր Արցախի ժառանգությունը փրկելու համար` պետական մակարդակով միջազգային հանրությանն անընդհատ ներկայացնելով այս ամենը։ Բայց մենք տեսնում ենք, որ քար լռություն է, անհատների կամ եկեղեցու քայլերը բավարար չեն»,–ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով` այսօր միայն արբանյակային լուսանկարներով է հնարավոր գնահատել հուշարձանների վիճակը, քանի որ միջազգային ոչ մի կառույցի կողմից մշտադիտարկում չի անցկացվում։
Հավելենք, որ 44–օրյա պատերազմից հետո ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությունը մի քանի փորձ ձեռնարկել է օկուպացված Արցախ այցելելու և պատմամշակութային կոթողների վիճակը ստուգելու, բայց Ադրբեջանի կառավարության համաձայնությունը չի ստացել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-30 23:06
Офис омбудсмена Армении заявил о ряде нарушений, допущенных в ходе голосования на выборах в советы старейшин в общинах Гюмри и Паракар.
-
2025-03-30 22:49
Во втором городе Армении в настоящее время продолжается подсчет голосов на внеочередных выборах в представительный орган. Поступают сообщения о напряженной ситуации на некоторых избирательных участках, где подсчет начался с опозданием. В частности, на участке 31/69. Как передал корреспондент Новости Армении – NEWS.am из окружной избирательной комиссии N31. ответственной за проведение внеочередных выборов в Совет старейшин Гюмри, на 22.20 ни одна участковая избирательная комиссия не представила результаты.
-
2025-03-30 22:42
Все, что происходит в Гюмри, происходит у вас на глазах, – в «оплоте демократии» проходят «свободные, справедливые, прозрачные» выборы. Все это в основном направлено против нас», – заявил на пресс-конференции 30 марта кандидат в мэры города Гюмри Ширакской области Армении от блока «Наш город» Мартун Григорян.
-
2025-03-30 22:36
Общее число избирателей в двух общинах составляет 132 203 человека.