Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ԻՆՔՆԻՇԽԱՆԸ ՆԻԿՈԼԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԾԻՐՈՒՄ
Ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով ավելի են խտանում գույները, որոնցով Նիկոլ Փաշինյանը փորձում է, առանց այն էլ պառակտված ու բևեռված հասարակության շրջանում, ավելի խորացնել գոյություն ունեցող անդունդը։ Փաշինյանը, լինելով դասական մանիպուլյատոր, տիրապետելով մարդկանց զգացմունքայնության ու նուրբ լարերի վրա խաղաղալու «տաղանդին», կարողանում է փայլուն կատարել իր առաջ դրված խնդիրը՝ ծառայելով թուրքական օրակարգին, թուլացնել ու կազմաքանդել հայկական արժեհամակարգը։
Ատելության, իր կողմից հակապետական քայլերի նոր չափաբաժինը, նա օրերս հերթական անգամ տիրաժավորեց՝ Ցեղասպանության հանգամանքը կասկածի տակ դնելու, թեման «խորքային ուսումնասիրելու», «դրանց պատճառները հասկանալու», ինչպես նաև «44-օրյա պատերազմի միջոցով անկախություն ունենալու» մասին ցնդաբանական թեզերն առաջ բերելով։ Նշավածի մասին տեղեկատվական դաշտում բազում անդրադարձներ ու փաստական հակադարձումներ եղան, որոնք, սակայն, ոչ Փաշինյանին, առավել ևս նրա մանկուրտների թիմին, չեն հետաքրքրում, նրանք այսօր, այս «աշխարահաքաղաքական փոթորիկում» ունեն մի խնդիր՝ ամեն գնով պահել իրենց իշխանությունը։
Ավելին, երբ Նիկոլն ինքնամոռաց խոսում է այն մասին, թե «Հայաստանը վերջապես դարձել է ինքնիշխան», նա այս թեզն ընկալում է ուղիղ իմաստով․ ինքնիշխանը նա հասկանում է բացառապես իր իշխանության տրամաբանության ծիրում։ Այլապես, այս գոյություն ունեցող քաոտիկ աշխարահաքաղաքական օրակարգի պայմաններում, նա նմանօրինակ դիլետանտ ու անհեռատես «գեոպոլիտիկ շպագատների» չէր գնա՝ պետության գոյության փաստը կասկածի տակ դնելով։
Որպես կանոն՝ նման աշխարհաքաղաքական իրողություններում խելացի ու հեռատես քաղաքական գործիչները, որոնք իրականում մտածում են պետության գոյության, ոչ թե չգոյության մասին, փորձում են սեփական պետական շահն առաջ տանելու, աշխարհի մեծերին, ինչ-որ առումով, նաև սիրաշահելու միջոցով, քաղել իրենց հասանելիքն ու համապատասխան դիսվերսիֆիկացիայի միջոցով ճիշտ դիրք բռնել։ Նիկոլի պարագայում տեսնում ենք կացնային անհեռատեսություն՝ իրեն հռչակել է ինքնիշխան ու բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին փորձում է «գցել»։
Երբ Նիկոլը խոսում է «ուժերի բալանսավորման» մասին, միանգամից աչքիս առաջ է գալիս այն շրջանը, երբ ՀՀի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն իրականում բալանսավորված էր։ Տվյալ դեպքում խոսքս 2008-2018 թվականների, ինչպես նաև դրանից առաջ ևս գոյություն ունեցած կոմպլեմենտարիզմի շրջանի մասին է, երբ հայկականությունն ուներ հստակ դիրքավորում և գործընկերային կուռ բլոկ։ Ինչքան էլ այսօր Նիկոլը խոսի՝ «կզելու», «սապոգ լիզելու» և այլ պոպուլիստական խոսույթով, փաստ այն է, որ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելն ու Դավոսը, Հայաստանին «տեղն էին բերում»։
Բոլորիս աչքի առաջ է եղել և գաղտնի ոչինչ չկա, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կառավարման տարիներին նրանք ցույց են տվել դիվանագիտական ճկունություն՝ հաջողելով նախ մտնել ԵԱՏՄ՝ գրավելով մոտ 200 մլն-անոց շուկա (որն այսօր հանդիսանում է ՀՀ տնտեսության առանցքային սյուներից մեկը), և Եվրամիության հետ CEPA-ի համաձայնագիր կնքել, որը ցավոք, իրենց «եվրոպամետ» հռչակածների ապաշնորհ քայլերի պատճառով ամբողջովին մսխվեց։ Նույն կերպ կարող ենք նաև զուգահեռ անցկացնել նույն ժամանակաշրջանի Հայաստանի անվտանգության դոկտրինի մասով, որը երկրի անվտանգությունը խարսխում էր երեք կետերի վրա՝ Հայոց բանակ, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ փոխհամագործակցություն։ Սա գոյություն ունեցող ահռելի բլոկ էր՝ իր ռեսուրսով ու միջազգային կապերով, որն այս իշխանությունը չկարողացավ օգտագործել, իրենց հակահայկաանության ու հակապետականության պատճառով։
Հ․Գ․ Ի դեպ՝ երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն է պետությունը, փորձում իր երևակայությամբ այդ թեմայով մեկնաբանություններ անել, լուսահոգի Լոկը Հոբսը, Ռուսսոն ու Մոնտեսքյոն սարսռում են, իսկ Մաքիավելին՝ դառնանում։ Սա նրանից է, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե «հացթուխը պետք է հաց թխի, կոշկակարը՝ կոշիկ կարի, իսկ պետական գործիչն էլ քաղաքականությամբ զբաղվի», մեր մոտ շրջվել է գլխիվայր։
Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 17:00
Вопрос кандидата в премьер-министры – необходимость, и консультации вокруг его личности могут и должны состояться, при этом амбиции и представления оппозиционных политических сил необходимо временно отставить в сторону, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-05 09:27
Было бы справедливо, если бы Патриарх Московский и Всея Руси Кирилл за уничтожение христиан и их культурного наследия наградил орденом не только Мехрибан Алиеву, но и ее партнершу – Анну Акопян, пишет в соцсети Фейсбук историк, доктор политических наук Армен АЙВАЗЯН.
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.