Մահացել է խորհրդային ակադեմիկոս Ժիրմունսկու դուստրը՝ բանասեր Վերա Աստվածատուրովան
79 տարեկանում մահացել է խորհրդային և ռուսաստանցի բանասեր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լեզուների և գրականության միջդիսցիպլինար հետազոտությունների ամբիոնի դոցենտ Վերա Աստվածատուրովան:
«2025 թվականի փետրվարի 7-ին մահացել է բանասեր, գրականագետ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լեզուների և գրականության միջդիսցիպլինար հետազոտությունների ամբիոնի դոցենտ Վերա Վիկտորովնա Աստվածատուրովան (1947-2025)»,- ասվում է մահախոսականում։
Նրա մահվան պատճառները չեն նշվում, հաղորդում է «Аргументы и факты»-ն։
Աստվածատուրովայի հայրը խորհրդային գերմանագետ լեզվաբան, ակադեմիկոս Վիկտոր Ժիրմունսկին է։ Աստվածատուրովայի շնորհիվ պահպանվել են վկայություններ համալսարանի կյանքի և վաթսունականների դարաշրջանի մասին՝ հիմնված անձնական հիշողությունների վրա։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Աստվածատուրովան 1970 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, «ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ, այնուհետև աշխատել է Սանկտ-Պետերբուրգի մշակույթի և արվեստների համալսարանում, 1990-ականների վերջին ռուսերեն է դասավանդել Գերմանիայի Օլդենբուրգի համալսարանում, զրոյականների սկզբին Նևայի համալսարանում կարդացել է «Գրականության տեսություն» դասընթացը:
Վերջին քսան տարվա ընթացքում Աստվածատուրովան ուսումնասիրել և հրապարակել է իր հոր արխիվային փաստաթղթերը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.