ԶՊՄԿ ղեկավար․ Կանգնեցվել է Հայաստանում ամենամեծ ձեռնարկության և հարկատուի գործունեությունը
Հայաստանի ամենամեծ ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը, որով հպարտանում էին բոլորը, կասեցվել է։ Այս մասին «SYUNIK TV» մարզային հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Geopromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։
Ըստ նրա՝ խոսքն, ըստ էության, Հայաստանի ամենախոշոր հարկատուի մասին է, որն իրականում ձևավորում է երկրի պետական բյուջեն։ «Ամբողջ համայնքի և 4 600 հոգանոց կոլեկտիվի կյանքը կախված է նրա գործունեությունից», - ասել է Խուդոլիյը:
Նա նշել է, որ ԶՊՄԿ գործունեությունը դադարեցվել է մի խումբ անձանց գործողությունների պատճառով։ Սակայն ձեռնարկության տնօրենն անհիմն է համարել նրանց փաստարկները։
«Այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշում պայմանավորված է նրա հսկայական կարևորությամբ, ակնհայտ է բոլորի համար։ Ակնհայտ է, որ տարբեր ուժեր ցանկանում են ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց անձնական շահերի համար։ Սրանք ուժեր են, որոնք ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել կոմբինատի վրա»,- ընդգծել է Խուդոլիյը։
Նրա խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում ձեռնարկության ղեկավարությունը և թիմը հսկայական աշխատանք են կատարել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է արտադրության արդիականացմանը, նոր սարքավորումների ձեռքբերմանը, արտադրության ավելացման ռազմավարություններին, կառավարման համակարգերին, հոսքագծերին և այլն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 11-րդ օրն է պարապուրդի է մատնված։ Գործադուլ հայտարարած ԶՊՄԿ 700 աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով ղեկավարության առաջարկները։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Հայաստանի ամենամեծ հարկատուն է 2024թ. արդյունքներով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:09
Совместные мероприятия по противодействию преступлениям в сфере информационных технологий показывают рост деструктивного воздействия на страны-участницы ОДКБ, заявил в четверг помощник секретаря Совета безопасности РФ Дмитрий Грибков.
-
2025-06-19 11:06
Иран в четверг утром нанес ракетный удар по Израилю, есть пострадавшие.
-
2025-06-19 11:06
Адвокаты Самвела Карапетяна заявили, что обжалуют решение суда о его аресте.
-
2025-06-19 10:54
В Армении задержали российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. У здания суда в Ереване, где рассматривается ходатайство об аресте главы группы компаний «Ташир», собралось более сотни человек. СК Армении обвиняет Карапетяна в призывах к захвату власти и требует его ареста. Предприниматель вину не признаёт, его защита считает судебное преследование незаконным.